Artsakhpress

Միջազգային

«Իսլամական պետություն»-ը Թուրքիային սպառնացող տեսանյութ է հրապարակել

«Իսլամական պետության»` «Թուրքիայի վիլայեթ» անունը կրող ահաբեկչական միավորումը առաջին անգամ Թուրքիային սպառնացող տեսանյութ է հրապարակել, որում 5 ահաբեկիչներից մեկը, որը խոսում է թուրքերեն, սպառնում է Թուրքիային և ԱՄՆ-ին:

«Իսլամական պետություն»-ը Թուրքիային սպառնացող տեսանյութ է հրապարակել

«Իսլամական պետություն»-ը Թուրքիային սպառնացող տեսանյութ է հրապարակել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՏեղեկությունը տեղ է գտել ամերիկյան SITE (Search for International Terrorist Entities – Միջազգային ահաբեկչական խմբավորումների որոնողական ինստիտուտ) հակահետախուզական ինստիտուտի կայքում, իսկ տարածվել էլ Telegram-ի միջոցով:
Ահաբեկիչը, որը ներկայացել է որպես Աբու Քաթադա ալ Թուրքի, տեսանյութում սպառնում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
SITE Հակահետախուզական ինստիտուտի տնօրեն Ռիտա Կաթսը հայտարարել է, որ դա կազմակերպության անհույս ցուցադրական ժեստ է, և նմանատիպ տեսանյութեր վերջերս հրապարակվել են նաև կովկասյան տարածքներում և Ադրբեջանում. հաղորդում է «Ամերիկայի ձայնի» թուրքական ծառայությունը, հայտնում է yerkir.am-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

«Քաղաքական պայքարի այս փուլից Արցախը պետք է դուրս գա ուժեղացած և ոչ թե՝ պառակտված»

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Տավուշում հակառակորդի կրակոցից շարքային զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան

Search