Artsakhpress

Միջազգային

«Այն, ինչ նրանք ասում են, լարվածություն ստեղծելու նպատակ է հետապնդում». Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է բրիտանական նավին կանգնեցնելու մասին մեղադրանքներին

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն արձագանքել է Հորմուզի նեղուցում 5 զինված իրանական նավի կողմից բրիտանական լցանավին կանգնեցնելու մասին մեղադրանքներին:

«Այն, ինչ նրանք ասում են, լարվածություն ստեղծելու նպատակ է հետապնդում». Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է բրիտանական նավին կանգնեցնելու մասին մեղադրանքներին

«Այն, ինչ նրանք ասում են, լարվածություն ստեղծելու նպատակ է հետապնդում». Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է բրիտանական նավին կանգնեցնելու մասին մեղադրանքներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Այն, ինչ նրանք ասում և պնդում են, լարվածություն ստեղծելու նպատակ է հետապնդում և որևէ արժեք չունի»,- հայտարարել է Զարիֆը:

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հաղորդել էր, որ բրիտանական նավն իրանական կողմից հարձակման է ենթարկվել այն ժամանակ, երբ դուրս է եկել Պարսից ծոցից և ուղևորվել դեպի Հորմուզի նեղուց: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները հետապնդելով հասել են նավին՝ հրամայելով փոխել ուղղությունը: Դրան ի պատասխան բրիտանական կողմը պահանջել է, որ իրանական ուժերը չխանգարեն իրենց, բանավոր նախազգուշացում է հնչեցրել և դեպի իրանական լցանավն ուղղված զենք ցուցադրել, ինչից հետո իրանական նավերը ստիպված են եղել նահանջել:

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ամերիկյան կողմն ունի միջադեպի տեսագրությունը: Այն արվել է այդ պահին նեղուցի վրայով թռչող ինքնաթիռից:
Մեծ Բրիտանիայի պաշտոնատար անձինք հաստատել են, որ իրենց լցանավն այդ շրջանում է գտնվել՝ հայտարարելով, որ այն «ծովում անվտանգության ապահովման» դեր է կատարել:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Պուտինը Սերգեյ Կարապետյանին նշանակել է Սմոլենսկի մարզի դատախազ

Search