Artsakhpress

Քաղաքական

Լեհաստանում քննարկվել են ղարաբաղյան կարգավորման եւ ՀՀ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցերը. պատգամավոր

Լեհ գործընկերների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Լեհաստանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ երկկողմ հարաբերությունները։

Լեհաստանում քննարկվել են ղարաբաղյան կարգավորման եւ ՀՀ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցերը. պատգամավոր

Լեհաստանում քննարկվել են ղարաբաղյան կարգավորման եւ ՀՀ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցերը. պատգամավոր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին հուլիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոս Ավետիսյանը՝ ամփոփելով Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ Վարշավայում տեղի ունեցած համատեղ աշխատանքի արդյունքները։
Նա նաեւ ասել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են վիզային ռեժիմի պարզեցման, փոխայցելությունների ակտիվացման հարցերը եւ ղարաբաղյան կարգավորման խնդիրը։ «Սա կարեւոր ձեւաչափ է Հայաստանի եւ Լեհաստանի հարաբերությունների զարգացման համար՝ բարեկամական երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացման տեսակետից»,- ընդգծել է Ավետիսյանը։
Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշել է, որ լեհական կողմը հետաքրքրվել է հանրապետությունում ընթացող իրադարձություններով եւ գործընթացներով։ «Նրանք հետաքրքրվել են իրական փոփոխություններով, որոնք տեղի են ունենում երկրում, այլ ոչ թե ձեւական իրադրությամբ։ Նրանք հետաքրքրվել են նաեւ մեր տարածաշրջանի իրավիճակով»,- տեղեկացրել է պատգամավորը՝ ավելացնելով, որ լեհական կողմը ներկայացրել է Հայաստանի եւ ԵՄ հարաբերությունների զարգացման իր տեսլականը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Search