ԱՄՆ Սենատ է մտցվել օրինագիծ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերանայման մասին
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, հանրապետական Ջեյմս Ռիշը սենատորների դիտարկմանն է ներկայացրել օրինագիծ, որով նախատեսվում է վերանայել ԱՄՆ փոխհարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ՝ թագավորությունում մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաեւ սաուդցի լրագրող Ջամալ Խոշագջիի սպանության հետ կապված։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է չորեքշաբթի կոմիտեի պաշտոնական կայքում:
ԱՄՆ Սենատ է մտցվել օրինագիծ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերանայման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, հանրապետական Ջեյմս Ռիշը սենատորների դիտարկմանն է ներկայացրել օրինագիծ, որով նախատեսվում է վերանայել ԱՄՆ փոխհարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ՝ թագավորությունում մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաեւ սաուդցի լրագրող Ջամալ Խոշագջիի սպանության հետ կապված, հայտնում է News.am-ը։
Օրինագծի համահեղինակներն են սենատորներ Ջին Շահինը (դեմոկրատ Նյու Հեմփշիր նահանգից), Մարկո Ռուբիոն (հանրապետական Ֆլորիդա նահանգից) եւ Քրիս Կունսը (դեմոկրատ Դելավեր նահանգից)։ Այն նախատեսում է թագավորության հետ հարաբերությունների լիակատար եւ ռազմավարական վերանայում, ինչպես նաեւ սահմանափակումների կիրառում սաուդցիներին վիզաներ տրամադրելիս։ Մասնավորապես, օրինագծի համաձայն՝ վիզաներ չպետք է տրվեն թագավորական ընտանիքի անդամներին։
Ռիշը նշել է, որ Սաուդյան Արաբիայի պահվածքը մտահոգիչ է արդեն երկար ժամանակ, սակայն «դա հասել է գագաթնակետին Ջամալ Խոշագջիի սպանությունից հետո, որն ահավոր իրադարձություն էր, որի պատասխանատուները պետք է պատժվեն»։
Շահինն իր հերթին կարեւորել է այն, որ Սաուդյան Արաբիայի նկատմամբ վարվող քաղաքականության փոփոխության անհրաժեշտությունը հասկանում են ինչպես ԱՄՆ Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչները:
«Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների խախտմամբ մտահոգության աճի եւ միջազգային նորմերի անտեսմամբ առաջացող տագնապի հետ կապված Կոնգրեսը պետք է լրացուցիչ միջոցներ ընդունի, որպեսզի [ԱՄՆ] վարչակազմին համոզի վերանայել 2 պետություններիր հարաբերությունները,- հայտարարության մեջ մերջբերվել է նրա խոսքը: - ԱՄՆ-ն չի կարող անտեսել թագավորության գործողությունները, եւ այս օրինագիծը երկու կուսակցությունների ուղիղ ուղերձն է Սաուդյան Արաբիայի ղեկավարությանը»: