Artsakhpress

Քաղաքական

«Ազատ հայրենիք» կուսակցությունը հանրությանը կներկայանա համալրված թիմով, որի առանցքը կկազմի երիտասարդությունը. Արայիկ Հարությունյան

2020թ.-ին սպասվող համապետական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանրությանը կներկայանա համալրված թիմով, որի առանցքը կկազմի երիտասարդությունը:

«Ազատ հայրենիք» կուսակցությունը հանրությանը կներկայանա համալրված թիմով, որի առանցքը կկազմի երիտասարդությունը. Արայիկ Հարությունյան

«Ազատ հայրենիք» կուսակցությունը հանրությանը կներկայանա համալրված թիմով, որի առանցքը կկազմի երիտասարդությունը. Արայիկ Հարությունյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով կուսակցական երիտասարդական ճամբարում իր ունեցած հանդիպմանը:«Արդեն չորրորդ տարին է, ինչ «Ազատ հայրենիք» կուսակցությունն անընդմեջ կազմակերպում է երիտասարդական ճամբար, որին հնարավորություն են ունենում մասնակցելու հարյուրավոր երիտասարդներ մեր հանրապետության բոլոր շրջաններից և կազմակերպելու իրենց ակտիվ հանգիստը: Այս տարի ևս բացառություն չէր, և, ձևավորված ավանդույթի համաձայն, իմ հերթին աշխատում եմ ուշադրության կենտրոնում պահել ճամբարականներին: Հերթական խմբի հետ իմ հանդիպմանը խոսել եմ կուսակցության առաջիկա ծրագրերի, համապետական սպասվող գործընթացներին մեր մասնակցության, ինչպես նաև երկրի ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու ռազմավարության մասին:Անդրադառնալով կառավարման ոլորտն ավելի արդյունավետ դարձնելուն՝ նշել եմ, որ իմ գործունեության ողջ ընթացքում մշտապես կարևորել եմ որակյալ կրթությամբ երիտասարդ կադրերի դերակատարությունը: Սա չի նշանակում, որ թերագնահատում եմ փորձառու և արհեստավարժ մասնագետների դերը, բայց միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ պետության դինամիկ զարգացման համար մշտապես անհրաժեշտ են նոր և կրեատիվ մտածողությամբ երիտասարդ կադրեր: Այս իմաստով տեղին եմ համարում մեկ անգամ ևս նշել, որ 2020թ.-ին սպասվող համապետական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանրությանը կներկայանա համալրված թիմով, որի առանցքը կկազմի երիտասարդությունը»,- գրել է Ա. Հարությունյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Search