Artsakhpress

Հասարակական

Հուլիսի 12-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

«Արցախպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Հուլիսի 12-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

Հուլիսի 12-ին սպասվող իրադարձությունները. Անոնս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Ժամը 10:00-ին Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա խեցեգործական ճամբարի փակման արարողությունը: 
Ժամը 19:00-ին «Արմատներ» կենսակենտրոնում («The Roots») տեղի կունենա հանդիպում ամերիկահայ լուսանկարիչ ու ֆոտոլրագրող Քենեթ Մարթինի հետ, ով ցանկություն է հայտնել զրուցելու և կիսվելու իր փորձով բոլոր նրանց հետ, ովքեր հետաքրքրված են լուսանկարչությամբ կամ ֆոտոլրագրությամբ: Մուտքն ազատ է:
Ժամը 20:00-ին Կովսականում Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը կհանդիպի քաղաքի երիտասարդության հետ: Հանդիպմանը անդրադարձ կկատարվի երիտասարդությանը հուզող հարցերին, ինչպես նաև Ս. Սարգսյանը կներկայացնի շրջանի զարգացման համար անհրաժեշտ այլ խնդիրների լուծման իր տեսլականը:
Ժամը 20:00-ին Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում տեղի կունենա «Ժպտացող քաղաքի մայթային էթիկետ» ծրագրի շնորհանդեսը: Ծրագիրը հաղթող է ճանաչվել և ֆինանսավորվել «Awesome Artsakh» հիմնադրամի կողմից անցկացվող դրամաշնորհային մրցույթի արդյունքում: Ծրագիրը էթիկետային-դաստիարակչական նպատակ ունի, և հանրությանը մատուցվել է ստեղծարար եղանակով՝ մայթային ցուցանակների վրա գրաֆիկական դիզայնով արված նկարներն ու գրություններն արտահայտում են կոնկրետ իրավիճակ և հորդորանք: Շնորհանդեսը կուղեկցվի կիթառի և թավջութակի գեղեցիկ կատարումներով:
Ժամը 20:00-ին «Արմատներ» կենսակենտրոնում («The Roots») կկազմակերպվի պիցցա փարթի: Մուտքն ազատ է:
Ժամը 20:00-ին «Եվրոպա» հյուրանոցի տանիքի սրճարանում կկազմակերպվի սիրո երգերի երեկո: Ծրագրում հանդես կգան Հեղինակային երգի ակումբի անդամները:
Ժամը 20:00-ին «Բարդակ» փաբում կկազմակերպվի ռետրո փարթի: Մուտքը ցանկալի է համապատասխան ռետրո ոճի հագուստով:
Այս և այլ թեմաների մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել artsakhpress.am կայքում: Հետևեք մեզ նաև թվիթերումֆեյսբուքումինստագրամում և յութուբի ալիքում:
 
«Արցախպրես» լրատվական գործակալությունն ամեն օր ներկայացնում է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների անոնսը: Շահագրգիռ անձանց հրավիրում ենք համագործակցության: Միջոցառումների մասին տեղեկատվություն կարող եք փոխանցել մեր էլեկտրոնային հասցեի (info@artsakhpress.am) կամ ֆեյսբուքյան էջի միջոցով:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Հայտնի է դարձել Երևան - Մոսկվա չվերթի ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպի պատճառը

Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան

Search