Artsakhpress

Միջազգային

Հոլանդիայի հինգ քաղաք է հավակնում «Եվրատեսիլ-2020»-ի անցկացմանը

Հոլանդիայի հինգ քաղաքներ կմասնակցեն «Եվրատեսիլ-2020» երգի մրցույթի անցկացման պայքարին:

Հոլանդիայի հինգ քաղաք է հավակնում «Եվրատեսիլ-2020»-ի անցկացմանը

Հոլանդիայի հինգ քաղաք է հավակնում «Եվրատեսիլ-2020»-ի անցկացմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԻնչպես հուլիսի 11-ին հաղորդել Է Նիդեռլանդների հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, որը պատասխանատու Է միջոցառման կազմակերպման համար, պաշտոնական հայտեր են տվել Ռոտերդամը, Ուտրեխտը, Հերտոգենբոսը, Առնեմը եւ Մաաստրիխտը:
Մրցույթի անցկացման վայրի մասին որոշումը կընդունվի հաջորդ ամսին առաջարկությունների մանրամասն ուսումնասիրումից եւ առավել հեռանկարային հարթակներ այցելությունից հետո:
Ռոտերդամն այս պահին ֆավորտին Է այն բանից հետո, երբ Հարավային Հոլանդիայի նահանգը խոստացել Է 1 միլիոն երվո տրամադրել միջոցառմանը քաղաքը հաղթելու դեպքում: Նիդեռլանդների կառավարությունն արդեն հայտարարել Է, որ մտադիր չԷ հովանավորել մրցույթի անցկացումը: Ավելի վաղ չԷր բացառվում, որ «Եվրատեսիլ-2020»-ը կարող Է տեղի ունենալ Ամստերդամում, սակայն մեկ շաբաթ առաջ քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր չեն ընդունել մրցույթն այն պատճառով, որ բոլոր համապատասխան հարթակներն զբաղված կլինեն միջոցառման անցկացման ժամանակ:
Նիդեռլանդներն առաջին «Եվրատեսիլի» յոթ մասնակից երկրներից մեկն Է, որը կայացել Է 1956 թվականին: Վերջին անգամ երկիրը մրցույթն իր մոտ ընդունել Է 1975 թվականին: 2020 թվականին միջոցառման անցկացաման իրավունքը Նիդեռլանդներն ստացել Է այն բանից հետո, երբ երկրի ներկայացուցիչ Դունկան Լոուրենսն Arcade երգով այս տարի շահեց մրցույթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Հայտնի է դարձել Երևան - Մոսկվա չվերթի ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպի պատճառը

Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան

Search