Artsakhpress

Միջազգային

ԵՄ դատարանը չեղարկել է Յանուկովիչի դեմ պատժամիջոցները

Եվրամիության դատարանը չեղարկել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ նրա շրջապատի դեմ պատժամիջոցները:

ԵՄ դատարանը չեղարկել է Յանուկովիչի դեմ պատժամիջոցները

ԵՄ դատարանը չեղարկել է Յանուկովիչի դեմ պատժամիջոցները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է «112 Ուկրաինա»-ն:
Չեղարկվել են նաեւ նրա որդու՝ Ալեքսանդր Յանուկովիչի, եկամուտների եւ տուրքերի նախկին նախարար Ալեքսանդր Կլիմենկոյի, գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկիի, նրա որդու՝ Արտեմ Պշոնկիի, ազգային բանկի նախկին նախագահ Սերգեյ Արբուզովի եւ Ուկրաինայի նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Անդրեյ Կլյուեւի դեմ պատժամիջոցները:
Նշենք, որ որոշումը վերաբերում է պատժամիջոցներին, որոնց երկարաձգումն իրականցվել է ԵՄ Խորհրդի կողմից 2016-2018թթ.:
Վերոնշյալ քաղաքական գործիչների դեմ առաաջին անգամ պատժամիջոցներ էին սահմանվել 2014 թվականին:
Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 24-ին Կիեւի Օբոլոնսկի շրջանային դատարանը հեռակա կարգով Վիկտոր Յանուկովիչին 13 տարվա ազատազրկման էր դատապարտել:
Փետրվարի 26-ին դատարանը հայտնել էր,որ Յանուկովիչի պաշտպանությունը 5 բողոքարկում է ներկայացրել:    
Մարտի 5-ին բողոքարկիչ դատարանը գործը վերադարձրել էր շրջանային դատարան՝ ուղղումների համար, որից Օբոլոնսկի շրջանային դատարանը հրաժարվել էր:
Ապրիլի 20-ին հայտնի էր դարձել, որ Կիեւի բողոքարկիչ դաարանը Վիկտոր Յանուկովիչի դատավճռի բողոքարկման քննարկումը նշանակել է հունիսի 13-ին: 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Search