Artsakhpress

Սպորտ

Սերենա Ուիլյամսը Ուիմբլդոնի եզրափակչում է

ԱՄՆ-ն ներկայացնող թենիսիստ Սերենա Ուիլյամսըը դուրս եկավ Ուիմբլդոնի եզրափակիչ:

Սերենա Ուիլյամսը Ուիմբլդոնի եզրափակչում է

Սերենա Ուիլյամսը Ուիմբլդոնի եզրափակչում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԿանանց մենախաղի կիսաեզրափակչում Ուիլյամսը մրցեց Չեխիան ներկայացնող Բարբորա Ստրիցովայի հետ: 1 ժամ 11 րոպե ձգված մրցախաղում «Մեծ սաղավարտ»-ի բազմակի չեմպիոնը հաղթեց երկու սեթերում 6:1, 6:2 հաշվով: Եզրափակչում Ուիլյամսը կմրցի Ռումինիայից Սիմոնա Հալեպի հետ:
Ուիմբլդոնը «Մեծ սաղավարտ»-ի տարվա 4 մրցաշարերից մեկն է (նաև Ավստրալիայի բաց առաջնություն, Ֆրանսիայի բաց առաջնություն, ԱՄՆ-ի բաց առաջնություն): Այն ամենահին և ամենահեղինակավորն է թենիսի աշխարհում: Մրցաշարն անցկացվում է 1877 թվականից ի վեր և միակն է խոտածածկի վրա: Արդեն 133-րդ անգամ անցկացվող Ուիմբլդոնի մրցանակային ֆոնդը կազմում է 34 միլիոն ֆունտ սթերլինգ: Ուիմբլդոնում ամենաշատը հաղթել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մրցաշարում`Անժելիկա Քերբերը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Search