Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսական Շերմանի առաջարկն Ադրբեջանին որոշ զինատեսակներ վաճառելու արգելքի մասին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած առաջարկը, որով արգելվում է ամերիկյան պաշտպանական որոշակի տեխնիկայի փոխանցումը Բաքվին, որը կարող է օգտագործվել ադրբեջանական կառավարության կողմից Ստեփանակերտի օդանավակայանում գործող քաղաքացիական ինքնաթիռները խոցելու համար: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնաժողովի կայքը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսական Շերմանի առաջարկն Ադրբեջանին որոշ զինատեսակներ վաճառելու արգելքի մասին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսական Շերմանի առաջարկն Ադրբեջանին որոշ զինատեսակներ վաճառելու արգելքի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փոփոխություններն առաջարկվել է սահմանել 2020 ֆինանսական տարվա ազգային պաշտպանությունը կարգավորող օրենքում: Փոփոխությունների առաջարկին աջակցել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահներ Ֆրանկ Փալոնեն, Ջեքի Շպայերը, փոխնախագահ Ադամ Շիֆը: Ներկայացուցիչների պալատն առաջարկն ընդունել է 234 կողմ և 194 դեմ ձայնով, փոխանցում է Tert.am-ը:
Շերմանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին աջակցության համար՝ ասելով. «Ինչպիսի կարծիք էլ որ ունենաք Արցախի քաղաքական կարգավիճակի մասին, քաղաքացիական օդանավը խոցելու սպառնալիքն անընդունելի է: Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներիս հաստատելու համար, որ մենք չենք աջակցում ադրբեջանցիներին այս սարսափելի վարքագծում»:
Ավելի վաղ Պալատի քվեարկությանը ներկայացված առաջարկին կողմ ելույթով հանդես էր եկել կոնգրեսական Ռոն Ռայթը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Search