Artsakhpress

Միջազգային

Թուրքիայի նոր քաղաքական կուսակցությունները մարտահրավեր են նետում Էրդողանին

Թուրքիայի ֆինանսների նախկին նախարար Ալի Բաբաջանը լքեց «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ) ու հասկացնել տվեց, որ մտադիր է նոր կուսակցություն հիմնել՝ մարտահրավեր նետելու իր նախկին ղեկավարին:

Թուրքիայի նոր քաղաքական կուսակցությունները մարտահրավեր են նետում Էրդողանին

Թուրքիայի նոր քաղաքական կուսակցությունները մարտահրավեր են նետում Էրդողանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բաբաջանն ու նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, որը եւս հայտնեց նոր կուսակցություն հիմնելու մտադրության մասին, անկասկած, սխալներ են թույլ տվել: Սակայն դա չի նշանակում, որ նրանք չեն կարող վիճարկել ստատուս-քվոն, որը Էրդողանին փոխանցել է գերտերության ղեկավարման ղեկը, հաղորդում է News.am-ը:
Հաշվի առնելով այն, որ ԱԶԿ-ն մեծ թվով աջակիցներ ունի պահպանողական ընտրողների շրջանում, քիչ հավանական է, որ Բաբաջանի եւ Դավութօղլուի կուսակցությունները կթիրախավորեն հենց նախագահին: Ե՛վ Բաբաջանը, եւ՛ Դավութօղլուն աստիճանաբար առանձնանում էին Էրդողանից եւ նրա կուսակցությունից եւ այդպիսով կարողացան խուսափել նախագահի կողմից ցանկացած կոշտ քննադատությունից:
Հաշվի առնելով Թուրքիայի տնտեսական խնդիրները՝ Անկարայի միջազգային վարկանիշի խնդիրն ու վերջին ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ «էրդողանիզմը» սնանկացել է:
Այդուհանդերձ, նախագահն ու նրա կուսակցությունը նախկինի պես մեծ աջակցություն են վայելում: Այդպիսով, ոնր կուսակցությունները կարող են մարտահրավեր նետել եւ թուլացնել ԱԶԿ-ի եւ նրա աջակցման բազայի միջեւ գաղափարական կապը:
Չնայած դրան՝ ԱԶԿ շատ ընտրողներ Ստամբուլում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ աջակցեցին ընդդիմադիր Ազգային հանրապետական կուսակցությանը:
Այդպիսով, Բաբաջանի ու Դավութօղլուի կուսակցությունները կարող են իրենց կողմը քաշել ընտրողների մի մասին: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վրաստանում հայ վարորդներին հարվածել են, վնասել բեռնատարները, դեսպանատունը մանրամասներ է հաղորդում

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Անտրամաբանական է մարդուն օժտել ընտրվելու իրավունքով, միևնույն ժամանակ չանդրադառնալ նրա ընտրելու իրավունքին. Աշոտ Ղուլյանը՝ Սամվել Բաբայանի՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկի մասին

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search