Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող ուղղմանը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 11-ին հավանություն Է տվել 2020 ֆինանսական տարա բյուջեին, որը նախատեսում Է սահմանափակիչ միջոցներ ռուսական սուվերեն պարտքի նկատմամբ՝ ամերիկյան ընտրական գործընթացին Ռուսաստանին վերագրվող միջամտության պատճառով:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող ուղղմանը

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող ուղղմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Նիստի հեռարձակումը վարել Է C-Span հեռուստաալիքը:
Ուղղումն առաջարկել են Կալիֆոռնիայի նահանգից դեմոկրատներ Բրեդ Շերմանը եւ Մաքսին Ուոթերսը: «Այս ուղղումը նկատի Է ունենում իսկական, լուրջ պատժամիջոցներ Ռուսաստանի պետության դեմ եւ նախատեսում Է, որ ԱՄՆ-ի ոչ մի քաղաքացի չի կարող նոր գործարքներ կատարել ռուսական սուվերեն պարտքով:
Այն նախատեսում Է նաեւ այդ պատժաիջոցների վերացման համար մեխանիզմ, եթե (ԱՄՆ-ի) վարչակազմը հանգի եզրակացության, որ Ռուսաստանը կարող Է չմիջամտել ամերիկյան ընտրություներին գոնե մեկ ընտրական ցիկլի ընթացքում, եւ եթե Կոնգրեսը համաձայնվի այդ եզրակացությանը»,- հայտարարել Է Շերմանը: «Մեզ անհրաժեշտ Է լուրջ մեխանիզմ, որպեսզի Ռուսաստանին պատժենք այն բանի համար, ինչ նա արել Է մեր նախորդ ընտրությունների հետ, եւ նրան կասեցնենք ապագա ընտրություններին միջամտելուց»,- պնդել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

Search