Հուլիսի 13-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ժամը 14։00-21։00-ը կիրականացվի «Լույսի մոլորակ» ծնողի և մանկան կրթական փառատոնը, որն անց է կացվում «Իմ Քայլը» հիմնադրամի հովանու ներքո, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ, ԱՀ Առողջապահության և ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների մասնակցությամբ։ Կազմակերպիչ՝ CREO Project Solutions։
«Լույսի մոլորակ» ծնողի և մանկան կրթական փառատոնը կանցկացվի Արցախում՝ հուլիսի 13-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
15:00-16:00 - Կրծքով կերակրման անհրաժեշտությունն ու հաճելի կողմերը - Նունե Մելքումյան, «Արևիկ» ԲՄ տեղամասային մանկաբույժ
16:00-17:00 - Երեխայի զարգացում և հատուկ կարիքների բացահայտում. աուտիզմը դասավճիռ չէ - Անահիտ Լալայան, «Արևիկ» ԲՄ հոգեբան-հոգեթերապևտ, ՌԲՏԱ ակադեմիկոս
17:00-18:00 - Առողջ ընտանիքի գրավականը. հղիություն, ծննդաբերություն և հետծննդաբերական շրջան - Էդուարդ Ղահրամանյան, Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»
18:00-19:00 - Նորածնային խնամք - Հովհաննես Ղազարյան, Սլավմեդ ԲԿ-ի նորածնային ծառայության ղեկավար, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ
19:00-20:00 - Ինտերնետ անվտանգություն
Ակտիվ գոտի՝
- Հեքիաթի անկյուն Զանգակ գրատան կողմից (գրքերի ընթերցում դերասանուհիներ Թամարա Պետրոսյանի, Լուիզա Ներսիսյանի և Արուս Տիգրանյանի հետ)
- Տիեզերական ճանապարհորդություն Երկնակամար Պլանետարիումի հետ / շարժական պլանետարում
- Արվեստի անկյուն Նարեկացի արվեստի միության հետ՝ կավագործություն, գորգագործություն
- Զարմանահրաշ շրջակա աշխարհ Փոքրիկ Էյնշտեյնի հետ
- Ֆիզիկա, մանրադիտակներով փորձեր և ավելին ԱՅԲ դպրոցի հետ
- Ռոբոտաշինություն Mind Center-ի հետ
- Մասնագիտությունների մանկական քաղաք CITYZEN-ից
- Զվարճանքների անկյուն Մեգա Թոյսից
- Ֆոտոանկյուն Տերյան մշակութային կենտրոնից՝ հայկական ավանդական տարազներով լուսանկարվելու անկյուն
- Մենթալ թվաբանություն IQ Կենտրոնի հետ
- Ազգագրական պարի բաց դաս Թամար Սարգսյանի մատուցմամբ (17:00-18:00)
- Կարատեի բաց դաս Շուշիի մանկապատանեկան մարզադպրոցի ներկայացմամբ (18:00-19:00)
- «Հենզելն ու Գրետելը» մանկական թատերական ներկայացում Երևանի խամաճիկների պետական թատրոնի կողմից (19:00-20:00)
- Անահիտ հայկական անիմացիոն մուլտֆիլմի դիտում (20:00-21:00)
- Ինչպես նաև ժապավենագործության (14:30-16:00), նկարչության (սկսած 14։00-ից), կոլաժի (16:00-18:00) բաց դասեր և շատ ավելին։