Artsakhpress

Տնտեսական

ՀՀ-ում երկարաժամկետ կտրվածքով հնարավոր է երկնիշ տնտեսական աճ ապահովել. Արայիկ Հարությունյանն ուշագրավ գրառում է կատարել

Eurostat-ի համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը ՀՆԱ-ի 7,1 տոկոս աճով Եվրոպայի առաջատար պետությունն է։

ՀՀ-ում երկարաժամկետ կտրվածքով հնարավոր է երկնիշ տնտեսական աճ ապահովել. Արայիկ Հարությունյանն ուշագրավ գրառում է կատարել

ՀՀ-ում երկարաժամկետ կտրվածքով հնարավոր է երկնիշ տնտեսական աճ ապահովել. Արայիկ Հարությունյանն ուշագրավ գրառում է կատարել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Eurostat-ի համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը ՀՆԱ-ի 7,1 տոկոս աճով Եվրոպայի առաջատար պետությունն է։

Այս առթիվ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել և շնորհավորել ՀՀ իշխանություններին հետհեղափոխական բարդ ժամանակաշրջանը արագ հաղթահարելու և տնտեսական տեսանելի բարձր արդյունքներ գրանցելու կապակցությամբ:

«Համոզված եմ, որ ստեղծված նախադրյալները թույլ են տալիս մինչև տարեվերջ ոչ միայն պահելու առկա տեմպը, այլև առաջիկա մեկ-երկու տարում ավելի բարձր ցուցանիշներ ունենալ:

Այս մասին, գուցե, շատ քիչ է խոսվել մեր իրականության մեջ, բայց Արցախի օրինակով անցած 11 տարիներին մենք արդեն ապացուցել ենք, որ կարելի է անընդմեջ երկնիշ տնտեսական աճ ապահովել: Ասեմ ավելին, առկա են բոլոր հնարավորությունները, որ գալիք 10 տարիներին ևս պահպանենք զարգացման այդօրինակ տեմպերը: Եվ համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես երկարաժամկետ կտրվածքով հնարավոր է երկնիշ տնտեսական աճ ապահովել: Մենք ունենք նշանակալի չօգտագործված ներուժ, որը հնարավոր է իրացնել համակարգային կառավարման արդյունավետության շարունակական բարձրացման և մեր միասնական հայրենիքի բոլոր ռեսուրսների ու ջանքերի մեկտեղման միջոցով»,- նշել է Հարությունյանը:

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահը նշել է նաև, որ պետք է վերջ դնել բոլոր ներքին անհանդուրժողական տարանջատումներին, ներքաղաքական գզվրտոցներին, կեղծ օրակարգերին, որոնք անիմաստ վատնում են ժամանակն ու ռեսուրսները:

«Եթե այս գիտակցումով ապրենք և արարենք, հավատացած եղեք, որ զարգացած ու մրցունակ տնտեսություն ունենալու տեսլականը մի քանի տարվա ընթացքում իրականացված երազանք կդառնա: Այն իր հերթին ավելի անառիկ կդարձնի մեր անվտանգության միասնական համակարգը՝ ներքին և արտաքին մարտահրավերներին առավել վստահորեն դիմակայելու համար»,- գրել է Հարությունյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ռուսական ռազմաբազան ՀՀ–ում գեղեցկության համար չէ. եթե սահմանային միջադեպերի հարցով ՀՀ–ն դիմի ՀԱՊԿ–ին, ապա կգործարկվեն նախատեսված մեխանիզմները. Զատուլին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Search