Artsakhpress

Քաղաքական

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Սամվել Բաբայանը և նրա թիմակիցները փորձում են մեր հանրությանը մոլորության տանելով և զգացական թելերի վրա խաղալու քայլերով բացատրել, որ իբր այս գործընթացով Արցախը վերջնականորեն կմիավորվի մայր Հայաստանին:

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը՝ անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի կողմից նախաձեռնած ստորագրահավաքին:
«Ի սկզբանե, պետք է ասել, որ այդ գործողությունների շարքը, որն ուղեկցվում է ստորագրահավաքով, ունի վերջնական նպատակ՝ օրենսդրական նախաձեռնությամբ սահմանադրական փոփոխություններ կատարելու: Բայց դա առաջին հայացքից: Բնականաբար, սա նաև մեր քաղաքացիների, ինչպես նաև այս կամ այն քաղաքական խմբի նախապատվության ու նախաձեռնության խնդիրն է: Մյուս կողմից պետք է համապատասխան տեսակետ և գնահատական հնչեցվի ծավալված գործընթացին, որն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ: Դրանք հատկապես միտված են այն գաղափարներին ու նպատակներին, որոնք 1988 թ.-ին սկսված ազգային-ազատագրական պայքարի մի քանի տարիներից հետո Արցախը Հայաստանին վերամիավորման գաղափարը փոխակերպելու մարտավարական ձևաչափով էին ներկայացված, այն է՝ Արցախի անկախ հանրապետության հռչակումով, միջազգայնորեն ճանաչման գործընթացով նպատակին հասնելը: Այստեղ է խնդիրը, և այստեղ է այն վտանգը, որ Սամվել Բաբայանը և նրա թիմակիցները փորձում են մեր հանրությանը մոլորության տանելով և հանրության զգացական թելերի վրա խաղալու քայլերով բացատրել, որ իբր այս գործընթացով Արցախը վերջնականորեն կմիավորվի մայր Հայաստանին»,- մասնավորապես նշել է Դ. Իշխանյանը:
Օրենսդրական այդ նախաձեռնությամբ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների քաղաքացիներին կարծես հնարավորություն է տրվում երկուստեք մասնակցելու տվյալ հանրապետության ընտրական գործընթացներին: Սակայն, ըստ պատգամավորի, Սամվել Բաբայանի թիմակիցների կողմից առավելապես խոսվում է ՀՀ քաղաքացիներին ԱՀ ընտրական գործընթացներին մասնակցության հնարավորություն տալու մասին: Միաժամանակ, Դ. Իշխանյանը գտնում է, որ պետք է իրավական կողմից այս գործընթացին նայել և եզրահանգումներ կատարել:
«Պետք է լինի երկուստեք գործընթաց՝ ՀՀ և ԱՀ պաշտոնական շրջանակների կողմից: Ցավոք սրտի, մենք տեսնում ենք միակողմանի գործընթաց, որն ունի վերոնշյալ վտանգները: Մյուս կողմից մենք ականատեսն ենք լինում մեր հասարակության մեջ լուրջ բևեռացումների, համախոհության և միասնականության մթնոլորտի առճակատման առաջացման և միմյանց նկատմամբ թշնամական մթնոլորտի ձևավորման: Բնականաբար, մենք միշտ կարողացել ենք այսպիսի էքստրեմալ վիճակներում համապատասխան ելքեր գտնել: Ես չէի ասի, որ մենք գտնվում ենք այդ էքստրեմալ իրավիճակներում, այդուհանդերձ զարգացումները մեզ կարող են հասցնել այդպիսի մի իրավիճակի, հատկապես՝ ներքաղաքական առումով»,- ավելացրել է Դ. Իշխանյանը:
Պատգամավորի խոսքով՝ ականատես ենք լինում մեր արտաքին ճակատի վրա գտնվող մարտահրավերների շարքին:
«Բնականաբար, մեր հորդորը պետք է լինի զսպվածությունը, իմաստության դրսևորումը, համախոհության մթնոլորտի ձևավորումը և միմյանց նկատմամբ հանդուրժողականության ցուցաբերումը: Մեր միասնականությունը մեզ պարգևել է հաղթանակներ, և այդ միասնականությունը մեզ ոգու ուժ է տվել ու եղել է հիմնական ուղեկիցը վերջին 30 տարիների ընթացքում: Թերևս այս 30 տարիների վերջին դասը, որը լի է փառապանծ էջերով, հաղթանակներով, պետք է ունենա նաև իր շարունակականությունը»,- ասել է Դ. Իշխանյանը:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search