Artsakhpress

Հասարակական

«Տիգրանակերտ»-ում կայացել է «Համազգային» Արցախի մշակութային-գրական տարեգրքի շնորհանդեսը

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ և «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցում կայացել է «Համազգային» Արցախի մշակութային-գրական տարեգրքի շնորհանդեսը:

«Տիգրանակերտ»-ում կայացել է «Համազգային» Արցախի մշակութային-գրական տարեգրքի շնորհանդեսը

«Տիգրանակերտ»-ում  կայացել  է  «Համազգային» Արցախի մշակութային-գրական տարեգրքի  շնորհանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի    թղթակցի   հաղորդմամբ՝  միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես  է  եկել   Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն   Հերմինե  Ավագյանը:
Նա  ասել է, որ  «Համազգային» Արցախի մշակութային-գրական տարեգրքի  առաջին  շնորհանդեսը  տեղի է  ունեցել   Լիբանանի  Այնճար  քաղաքում, որից  հետո  այն  ներկայացվել    է    Բեյրութում:
Ըստ  Հ. Ավագյանի՝  տարեգրքի  խորագիրը   պատահական չէ  ընտրված. այն  խորհրդանշում  է  ինչպես Համազգային հայ կրթական և մշակութային  միության   անվանումը, այնպես  էլ՝    աշխարհի    տարբեր  ծայրերում  ապրող   հայերի  համար   Արցախ   բնօրրանը,  որը   հայ  ժողովրդի   հայրենիքի  անքակտելի  մասնիկն  է:
Գրասենյակի  տնօրենը նշել է նաև, որ տարեգրքի   շնորհանդեսի  վայրը՝  «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցոը, ևս պատահական  չէ ընտրված.  գրքի   շապիկին  պատկերված  է  հենց Տիգրանակերտը:
 
«Մենք   նպատակ  ունենք    աշխարհի  տարբեր  երկրներում    գործող  Համազգայինի  գրասենյակների  միջոցով   ամենուր  տարածել  տարեգիրքը:   Այս  գիրքը     կամուրջ  կհանդիսանա  Արցախի  և  Սփյուքռի  միջև:    Տարեգրքի  առաջին  հոդվածը   նվիրված  է  Արցախի  Տիգրանակերտին: Մենք    ընթերցողին  ծանոթացնում  ենք   Արցախի  հնագույն  պատմամշակութային  վայրերին: Առանձին  հոդվածներով   գրքում անդրադարձել  ենք  Արցախի  մշակութային  տարբեր  ոլորտների: Մշակութային  բաժնում  փորձել  ենք  Արցախը  ներկայացնել  որպես  հայկական  մշակույթի  բնօրրան: Անդրադարձ   ենք   կատարել   Արցախի գրականությանը,  երգարվեստին, պարարվեստին, գորգագործությանը»,-մասնավորապես  ասել է   Հ. Ավագյանը:
 
Միջոցառմանը  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանն  իր  խոսքում    ասել  է, որ  Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը կապող  օղակ  է Արցախի, Հայաստանի   և Սփյուռքի  կրթական  և  մշակութային  ոլորտների  համար:
 
«Գրասենյակի   գործունեության  մեկ  տարվա  ընթացքում  համատեղ  ուժերով կյանքի ենք կոչել մի  շարք  ծրագրեր:  Գրասենյակը   իրականացնում   է   համակարգված  աշխատանք, որի   ապացույցներից  մեկն  էլ  տարեգիրքի շնորհանդեսն  է:  Գիրքը  նաև   նոր  հարթակ  է երիտասարդ  գրողների, մշակութաբանների  և  արվեստաբանների  համար»,-ավելացրել  է    Լ. Հովհաննիսյանը:
Գրող, լրագրող   Միքայել  Հաջյանը  ևս  կարևորել  է  Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի   գործնեությունը՝   ընդգծելով, որ  կառույցի  տնօրեն  Հերմինե  Ավագյանի   շնորհիվ  պարբերաբար  իրականցվում  են   հետաքրքիր    ծրագրեր
Միջոցառման  ընթացքում երգերով  հանդես  են   եկել  արցախցի   և  լիբանանահայ   երգիչներ   Արթուր Խաչենցը   և   Գևորգ   Հաճյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ռուսական ռազմաբազան ՀՀ–ում գեղեցկության համար չէ. եթե սահմանային միջադեպերի հարցով ՀՀ–ն դիմի ՀԱՊԿ–ին, ապա կգործարկվեն նախատեսված մեխանիզմները. Զատուլին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Search