Artsakhpress

Հասարակական

Սիրիական Ղամիշլիում ահաբեկիչների թիրախն են եղել խաղաղ բնակչությունն ու կառույցները

Նախօրեին սիրիական Ղամիշլի քաղաքի հայաշատ թաղամասում ականապատված մեքենայի պայթյունից  տուժած 11 քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց։

Սիրիական Ղամիշլիում ահաբեկիչների թիրախն են եղել խաղաղ բնակչությունն ու կառույցները

Սիրիական Ղամիշլիում ահաբեկիչների թիրախն են եղել խաղաղ բնակչությունն ու կառույցները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Գանձասարը» գրում է, որ նրանց առողջական վիճակը կայուն է։ Նրանց մեջ հայեր չկան։

Ղամիշլիի բնակչությանը ցնցված է պայթյունի ուժգնությունից։ Այսօր տեղի կառույցները փակել են իրենց դռները։ Բնակչությունը հույս ունի, որ առաջիկա օրերին կյանքը կրկին կընթանա բնականոն հունով։

Աղբյուրը նշում է, որ Ղամիշլիի ասորի համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու դիմաց տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը՝ ականապատ մեքենայի պայթյունը, իրականացվել է այնպիսի թաղամասում, որտեղ ոչ մի զինվորական չկա։ Թիրախ են դարձել տեղի խաղաղ բնակչությունն ու կառույցները։ Նաև ահաբեկչությունն այնպիսի ժամի է արվել՝ 18։00-ին, երբ հոսանքն անջատված է եղել, տեղի կառույցների նկարահանող սարքերը չեն կարողացել արձանագրել գործողության ընթացքն ու  այն իրագործող ահաբեկչին։

Հիշեցնենք, որ պայթյունից զոհեր չկան, պատճառվել է նյութական վնաս։ 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search