Artsakhpress

Ռազմական

Նպատակն է կրակով աջակցել առաջնագծում և թիկունքում գտնվող ստորաբաժանումներին. պատմում են հրետանավորները

Պաշտպանության բանակի համակարգում հրետանու ստեղծման անհրաժեշտությունն առաջացավ դեռևս 1990-ական թվականներից, որը ժամանակի պահանջներին համապատասխան զարգացնելով իր կարողությունները` քանակական ու որակական ցուցանիշները, այսօր դարձել է ՊԲ հիմնական հարվածային ստորաբաժանումներից մեկը:

Նպատակն է կրակով աջակցել առաջնագծում և թիկունքում գտնվող ստորաբաժանումներին. պատմում են հրետանավորները

Նպատակն է կրակով աջակցել առաջնագծում և թիկունքում գտնվող ստորաբաժանումներին. պատմում են հրետանավորները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Հրետանու մասին հիշելու առիթը մեր լրագրողական խմբի հերթական այցելությունն էր ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի հրետանու կրակային դիրքեր:
Ստորաբաժանման անձնակազմը ամենօրյա մարտական հերթապահությունն իրականացնում է` խնդիր ունենալով մարտական գործողությունների ժամանակ աջակցել մյուս ստորաբաժանումների գործողություններին, իսկ հակառակորդի կենդանի ուժի ու զինտեխնիկայի ոչնչացմամբ` խոչընդոտել նրա հետագա առաջխաղացումը: Այս հանգամանքը լավագույնս գիտակցելով` տղաները մարտական հերթապահությանը զուգահեռ անընդհատ մարտավարամասնագիտական և կրակային պատրաստության պարապմունքներ են իրականացնում, որպեսզի հարկ եղած դեպքում վստահաբար կատարեն առաջադրված խնդիրները:
«Մենք գտնվում ենք մարտական հերթապահությունում, նպատակ ունենալով նախևառաջ կրակով աջակցել մեր առաջնագծում և թիկունքում գտնվող ստորաբաժանումներին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կատարել վերադաս հրամանատարության կողմից տրվող այլ խնդիրներ:
Տվյալ պահին մարտկոցը անց է կացնում մարտավարամասնագիտական պարապմունքներ, որպեսզի կատարելագործենք զինծառայողների մասնագիտական ունակությունները:
Կարևորելով զինծառայությանն առնչվող մյուս հարցերը ևս` ամեն օր անցկացվում է հրահանգավորում, ևս մեկ անգամ անձնակազմին բացատրվում է անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտությունը թե զինտեխնիկայի հետ աշխատելիս և թե ընդհանրապես: Արդեն եղանակները տաքացել են, պետք է զգույշ լինել նաև օձերից: Մի խոսքով, փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի զինծառայողները կարողանան առանց խոչընդոտների իրականացնել իրենց առաջադրված խնդիրները»,- մեզ հետ զրույցում ասաց մարտկոցի ավագ սպա, ավագ լեյտենանտ Հրայր Աբրահամյանը, վստահեցնելով, որ պատրաստ են կատարելու իրենց առաքելությունը:
Ինչպես սպայական կազմը, այնպես էլ ժամկետային զինծառայողները, տարիների փորձից ելնելով, քաջ գիտակցում են, որ գիտատեխնիկական առաջընթացի արդի դարաշրջանում միայն զենք ու ռազմական զինտեխնիկա ունենալը դեռևս քիչ է: Պետք է ունենալ նաև դրանք շահագործող, իրենց պարտականություններին հստակորեն տիրապետող մասնագետներ: Այդ նպատակով զինծառայողներն ամեն օրն ու առիթը օգտագործում են` նոր գիտելիքներ ձեռք բերելու և մասնագիտական պատրաստության ավելի  բարձր մակարդակի հասնելու համար:
«Հաշվարկի անձնակազմի հետ պարբերաբար անց ենք կացնում պարապմունքներ, որպեսզի յուրաքանչյուրը հստակորեն տիրապետի իր անելիքներին ու մասնագիտական պարտականություններին: Ընդհանուր առմամբ, ամենօրյա պարապմունքները թույլ են տալիս ասելու, որ հաշվարկը պատրաստ է խոցել հրամանատարության կողմից տրված նշանակետերը: Կարծում եմ, այլ կերպ չի էլ կարող լինել, քանի որ մենք բոլորս գիտակցում ենք, թե ինչի համար ենք ծառայում, որն է մեր խնդիրը: Եվ ինչպես մենք ենք վստահում առաջնագծում կանգնած զինծառայողներին, այնպես էլ նրանք պետք  է վստահ լինեն, որ թիկունքում գտնվող հրետանավորները պատրաստ են  անհրաժեշտության դեպքում իրենց գործողություններով նպաստել մեր հայրենիքի պաշտպանությանը»,- վստահաբար ասաց հաշվարկի հրամանատար, սերժանտ Միքայել Հակոբյանը:
«Շուրջ 22 ամիս է, ինչ ծառայում եմ Պաշտպանության բանակում, այդ ընթացքում շատ փորձ ու գիտելիքներ եմ ձեռք բերել, որոնք այսօր ժամանակն է կրտսեր ընկերներիս փոխանցելու համար: Սերնդեսերունդ գիտելիքների փոխանցումը մեզ մոտ ավանդույթի ուժ ունի, ինչի շնորհիվ, մեկս մյուսից սովորելով, ավելիին ենք հասնում:
Մարտական հերթապահությունում մանրուքներ, իհարկե, չկան: Բայց շատ կարևոր է, որ բացի մասնագիտական ունակություններից, անձնակազմի միջև լինի առողջ, բարոյահոգեբանական հարաբերություններ: Ես ուրախությամբ եմ նշում, որ այստեղ բոլորս մի կոլեկտիվի պես ենք, ինչն իր հերթին նպաստում է, որ մենք ավելի լավ իրականացնենք մարտական հերթապահությունը, գիտակցելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք մեկս մյուսին թիկունք կանգնել»,- մեզ հետ զրույցում կիսվում է շարքային Բաբկեն Համբարձումյանը, վստահեցնելով, որ եթե անհրաժեշտ լինի, ծառայությունից հետո նույնպես ցանկացած պահի կօգտագործի իր ունակությունները հայրենիքը պաշտպանելու համար:
Կոլեկտիվի միջև առկա  ընկերական հարաբերությունները, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտն ու մարտավարամասնագիտական ներդաշնակ գործողությունները թույլ են տալիս վստահաբար ասելու, որ տղաները ոչ միայն խոսքով, այլև գործնականում պատրաստ են կատարելու «պատերազմի աստծո» իրենց առաքելությունը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search