«Վալլեքս» բարեգործական հիմնադրամի միջոցներով Մարտակերտի շրջանի մի շարք համայնքներում սկսվում են սոցիալական նշանակության շինություների շինարարություն, ներքին և արտաքին հարդարման և այլ աշխատանքներ:
«Վալլեքս» բարեգործական հիմնադրամի միջոցներով Մարտակերտի շրջանի մի շարք համայնքներում կիրականացվեն շինաշխատանքներ
«Վալլեքս» հիմնադրամի տնօրինության և շրջվարչակազմի կողմից համայնքներում իրականացված հանրային քննարկումներից հետո դասակարգվել են առաջնահերթությունները և կնքվել են համապատասխան պայմանագրեր:
«Դրմբոն համայնքում կիրականացվի 30 տեղանոց մանկապարտեզի վերակառուցում, Կոճողոտ և Չլդրան գյուղերում կկառուցվեն 30 տեղանոց մանկապարտեզներ, Ճանկաթաղում և Ներքին Հոռաթաղում կիրականացվեն հանդիսությունների սրահի վերակառուցում:
Նոր Կարմիրավան համայնքում կկառուցվի հուշահամալիր: Վարդաձորում հանդիսությունների սրահի, բուժկետի և համայնքապետարանի վերակառուցում: Պողոսագոմեր համայնքում ակումբի վերակառուցում:Հաթերքում կիրականացվեն սպորտ դահլիճի վերանորոգում և թվով 5 կանգառների տեղադրում, Ծաղկաշենում՝ հանդիսությունների սրահի կառուցում, Նոր Մարաղայում`դպրոցին կից դասասենյակների կառուցում, Նոր Հայկաջուրում՝ համայնքապետարանի և բուժկետի կառուցում, Վերին Հոռաթաղում՝ դպրոցին կից սպորտ դահլիճի կառուցում:
Հարությունագոմեր համայնքում կատարվելու են հանդիսությունների սրահի և երկու սենյակների վերանորոգման աշխատանքներ, Կուսապատում՝ հուշարձանի բարեկարգում, Մարտակերտում՝ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շենքի շարունակության վերանորոգում, որտեղ կտեղակայվի արվեստի դպրոցը»,-մանրամասնել Է. Հարությունյանը:
Նրա հաղորդմամբ՝ Արդեն պատրաստ են Դրմբոն, Կոճողոտ, Ճանկաթաղ, Ներքին Հոռաթաղ, Նոր Կարմիրավան, Վարդաձոր, Չլդրան և Պողոսագոմեր համայնքներում կառուցվող կամ վերակառուցվող շինությունների նախագծանախահաշվարկային փաստաթղթերը. հայտարարվել է մրցույթ կազմակերպությունների ընտրության նպատակով։
Մասնակցության հայտերի ուսումնասիրության արդյունքներով ընտրված մասնակիցները մինչև 2019 թվականի հուլիսի 25-ը կծանուցվեն գնային և տեխնիկական առաջադրանքների ներկայացման ժամկետների և այլ պայմանների մասին։