Artsakhpress

Հասարակական

«Վալլեքս» բարեգործական հիմնադրամի միջոցներով Մարտակերտի շրջանի մի շարք համայնքներում կիրականացվեն շինաշխատանքներ

«Վալլեքս» բարեգործական հիմնադրամի միջոցներով Մարտակերտի շրջանի մի շարք համայնքներում սկսվում են սոցիալական նշանակության շինություների շինարարություն, ներքին և արտաքին հարդարման և այլ աշխատանքներ:

«Վալլեքս» բարեգործական հիմնադրամի միջոցներով Մարտակերտի շրջանի մի շարք համայնքներում կիրականացվեն շինաշխատանքներ

«Վալլեքս» բարեգործական հիմնադրամի միջոցներով   Մարտակերտի  շրջանի մի շարք համայնքներում  կիրականացվեն   շինաշխատանքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   այս  մասին   իր  ֆեյսբուքյան  էջում   գրել  է  Մարտակերտի   շրջվարչակազմի  ղեկավար  Էդգար  Հարությունյանը:

«Վալլեքս» հիմնադրամի տնօրինության և շրջվարչակազմի կողմից համայնքներում իրականացված հանրային քննարկումներից հետո դասակարգվել են առաջնահերթությունները և կնքվել են համապատասխան պայմանագրեր

«Դրմբոն համայնքում  կիրականացվի 30 տեղանոց մանկապարտեզի վերակառուցումԿոճողոտ  և  Չլդրան  գյուղերում կկառուցվեն 30 տեղանոց մանկապարտեզներ, Ճանկաթաղում և Ներքին Հոռաթաղում կիրականացվեն հանդիսությունների սրահի վերակառուցում:

Նոր Կարմիրավան համայնքում  կկառուցվի  հուշահամալիր: Վարդաձորում հանդիսությունների սրահի, բուժկետի և համայնքապետարանի վերակառուցումՊողոսագոմեր համայնքում  ակումբի վերակառուցում:Հաթերքում  կիրականացվեն  սպորտ դահլիճի վերանորոգում և թվով 5 կանգառների տեղադրում, Ծաղկաշենում՝ հանդիսությունների սրահի կառուցում, Նոր Մարաղայում`դպրոցին կից դասասենյակների կառուցում, Նոր Հայկաջուրում՝ համայնքապետարանի և բուժկետի կառուցում, Վերին Հոռաթաղում՝  դպրոցին կից սպորտ դահլիճի կառուցում:

Հարությունագոմեր համայնքում  կատարվելու  են  հանդիսությունների սրահի և երկու սենյակների վերանորոգման աշխատանքներԿուսապատում՝ հուշարձանի բարեկարգումՄարտակերտում՝ մանկապատանեկան  ստեղծագործական  կենտրոնի շենքի շարունակության վերանորոգում, որտեղ կտեղակայվի արվեստի դպրոցը»,-մանրամասնել   Է. Հարությունյանը:

Նրա  հաղորդմամբ՝  Արդեն պատրաստ են  Դրմբոն, Կոճողոտ, Ճանկաթաղ, Ներքին Հոռաթաղ, Նոր Կարմիրավան, Վարդաձոր, Չլդրան և Պողոսագոմեր համայնքներում կառուցվող կամ վերակառուցվող շինությունների նախագծանախահաշվարկային փաստաթղթերը. հայտարարվել է մրցույթ կազմակերպությունների ընտրության նպատակով։
 
Մասնակցության հայտերի ուսումնասիրության արդյունքներով ընտրված մասնակիցները մինչև 2019 թվականի հուլիսի 25-ը կծանուցվեն գնային և տեխնիկական առաջադրանքների ներկայացման ժամկետների և այլ պայմանների մասին։
Ներկայումս մշակվում են մնացած համայնքներում նախատեսվող շինարարական աշխատանքների նախագծանախահաշվարկային փաստաթղթերը, այնուհետև նույն կարգով կիրականացվի կատարող կազմակերպությունների ընտրություն:
Նա  շնորհակալություն  է  հայտնել «Վալլեքս» բարեգործական հիմնադրամին և էստաֆետը «Արցախ  ՀԷԿ» ԲԲԸ-ին:                                                                                 

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Հայտնի է դարձել Երևան - Մոսկվա չվերթի ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպի պատճառը

Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան

Search