Artsakhpress

Միջազգային

ՆԱՏՕ-ն «խորապես մտահոգված» է Թուրքիա ռուսական С-400 համալիրների մատակարարմամբ

ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Թուրքիա ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման մասին հաղորդագրություններով:

ՆԱՏՕ-ն «խորապես մտահոգված» է Թուրքիա ռուսական С-400 համալիրների մատակարարմամբ

ՆԱՏՕ-ն «խորապես մտահոգված» է Թուրքիա ռուսական С-400 համալիրների մատակարարմամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյդ մասին, ինչպես փոխանցում է Tert.am-ն, հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը՝ մեկնաբանելով Անկարայի կողմից առաջին ռուսական համալիրները ստանալու մասին հաղորդագրությունները:
«Դաշինքը խորապես մտահոգված է այս իրավիճակով: Գլխավոր քարտուղարն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշում կայացնելու օգտագործվելիք զինատեսակների մասին, սակայն ռուսական համակարգերն անհամատեղելի կլինեն ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի հետ, և սա խնդիր է»,- հայտնել են մամուլի ծառայությունից:
Թուրքիա է հասել ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների բաղադրիչների առաջին խմբաքանակը: Դրանք տարվել են Անկարայի նահանգում գտնվող «Մյուրթեդ» ավիաբազա, ասվում է երկրի ՊՆ հաղորդագրության մեջ:
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից միջազգային սկանդալ է հրահրել. Միացյալ Նահանգները պահանջում է հրաժարվել գործարքից և փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգեր: Հրաժարվելու դեպքում Վաշինգտոնը հետևանքներով է սպառնացել:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել: 

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search