Artsakhpress

Հասարակական

Հուլիսի 13-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

«Արցախպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Հուլիսի 13-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

Հուլիսի 13-ին սպասվող իրադարձությունները. Անոնս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ժամը 14:00-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակում կմեկնարկի «Լույսի մոլորակ» ծնողի և մանկան կրթական փառատոնը, որի ընթացքում ծնողները և մանուկները հնարավորություն կունենան մասնակցելու բաց դասերի: Փառատոնը կազմակերպվում է «Իմ քայլը» հիմնադրամի հովանու ներքո՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցությամբ:
 
Ժամը 14:00-ին կանցկացվի նկարչության բաց դաս:
Ժամը 14:30-ին կկազմակերպվի ժապավենագործության բաց դաս:
 
Ժամը 15:00-ին «Արևիկ» մանկական բուժմիավորման տեղամասային մանկաբույժ Նունե Մելքումյանը կանդրադառնա կրծքով կերակրման անհրաժեշտությանը:
 
Ժամը 16:00-ին «Արևիկ» մանկական բուժմիավորման հոգեբան-հոգեթերապևտ Անահիտ Լալայանը կներկայացնի «Երեխայի զարգացում և հատուկ կարիքների բացահայտում. Աուտիզմը դատավճիռ չէ» թեման:
 
Ժամը 16:00-ին կկազմակերպվի կոլաժի բաց դաս:
 
Ժամը 17:00-ին Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի բժիշկ Էդուարդ Ղահրամանյանը կներկայացնի «Առողջ ընտանիքի գրավականը. հղիություն, ծննդաբերություն և հետծննդաբերական շրջան» թեման:
 
Ժամը 17:00-ին կկազմակերպվի ազգագրական պարերի բաց դաս:
 
Ժամը 18:00-ին «Սլավմեդ» բժշկական կենտրոնի նորածնային ծառայության ղեկավար, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Հովհաննես Ղազարյանը կանդրադառնա նորածնային խնամքին:
 
Ժամը 18:00-ին կկազմակերպվի կարատեի բաց դաս:
 
Ժամը 19:00-ին փառատոնի շրջանակներում կներկայացվի Կիբերանվտանգությունը:
 
Ժամը 19:00-ին Երևանի խամաճիկների պետական թատրոնի կողմից կբեմադրվի «Հենզելն ու Գրետելը» մանկական թատերական ներկայացումը:
 
Ժամը 20:00-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակում տեղի կունենա «Անահիտ» երաժշտական անիմացիոն մուլտֆիլմի բացօթա ցուցադրությունը:  
 
Օրվա ընթացքում սպասվում են նաև այլ միջոցառումներ:
 
Ժամը 16:00-ին Ասկերանի մարզադաշտում ԱՀ 2019 թ.-ի մրցաշրջանի ֆուտբոլի առաջնության շրջանակներում տեղի կունենա Բերդ (Ասկերան)-Երազանք (Ստեփանակերտ) շրջանային թիմերի ֆուտբոլային հանդիպումը:
Ժամը 18:00-ին Ասկերանի մարզադաշտում կհանդիպեն Արցախ-21 (Ստեփանակերտ)-Գանձասար (Վանք) ֆուտբոլային հավաքականները:
Ժամը 18:00-ին Մարտունու մարզադաշտում տեղի կունենա Դիզակ(Հադրութ)-Քիրս(Շուշի) ֆուտբոլային հանդիպումը: 
Ժամը 18:00-ին «Արմատներ» կենսակենտրոնում երեխաների համար կկազմակերպվի կավագործության վարպետաց բաց դաս:
 
Այս և այլ թեմաների մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել artsakhpress.am կայքում: Հետևեք մեզ նաև թվիթերումֆեյսբուքումինստագրամում և յութուբի ալիքում:
 
«Արցախպրես» լրատվական գործակալությունն ամեն օր ներկայացնում է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների անոնսը: Շահագրգիռ անձանց հրավիրում ենք համագործակցության: Միջոցառումների մասին տեղեկատվություն կարող եք փոխանցել մեր էլեկտրոնային հասցեի (info@artsakhpress.am) կամ ֆեյսբուքյան էջի միջոցով:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search