Artsakhpress

Ռազմական

Ադրբեջանը փոփոխություններ է սահմանել ընթացիկ տարվա ռազմական բյուջեում

Ադրբեջանի խորհրդարանն ուրբաթօրյա նիստի ժամանակ օրինագիծ է ընդունել երկրի 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ անելու մասին:

Ադրբեջանը փոփոխություններ է սահմանել ընթացիկ տարվա ռազմական բյուջեում

Ադրբեջանը փոփոխություններ է սահմանել ընթացիկ տարվա ռազմական բյուջեում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն՝ հղում անելով ադրբեջանական աղբյուրին, թարմացված օրինագծի հոդվածներից մեկը ենթադրում է պաշտպանությանը հատկացվող ծախսերի ավելացում, փոխանցում է tert.am-ը:
Մասնավորապես նշվում է, որ 150 մլն մանաթի չափով հավելյալ գումար կուղղվի «Պաշտպանական ծախսեր» հոդվածով նախատեսված ծախսերին: Ընդանուր ծավալը կկազմի 3 մլրդ 187 մլն 618 հազար մանաթ (մոտ 1.88 մլրդ դոլար):
Ադրբեջանի հավելյալ ծախսերը պաշտպանության ոլորտում այդպիսով ընթացիկ տարում կավելանան 4.9 տոկոսով:
 
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած առաջարկը, որով արգելվում է ամերիկյան պաշտպանական որոշակի տեխնիկայի փոխանցումը Բաքվին, որը կարող է օգտագործվել ադրբեջանական կառավարության կողմից Ստեփանակերտի օդանավակայանում գործող քաղաքացիական ինքնաթիռները խոցելու համար:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Search