Artsakhpress

Տնտեսական

ՀՀ-ԱՄԷ ներդրումային ծրագիր վերականգնվող էներգետիկայի ոլորտում. ՀՀ նախագահի այցի առաջին արդյունքը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 12-ին ընդունել է Աբու Դաբիի «Մասդար» ընկերության պատվիրակությանը՝ գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ ալ Ռամահի գլխավորությամբ:

ՀՀ-ԱՄԷ ներդրումային ծրագիր վերականգնվող էներգետիկայի ոլորտում. ՀՀ նախագահի այցի առաջին արդյունքը

ՀՀ-ԱՄԷ ներդրումային ծրագիր վերականգնվող էներգետիկայի ոլորտում. ՀՀ նախագահի այցի առաջին արդյունքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս տարվա սկզբին Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում այցելել էր նաև «Մասդար» ընկերություն և «Մասդար Սիթի» նորարարական քաղաք, քննարկել և պայմանավորվածություններ ձեռք բերել հնարավոր համագործակցության վերաբերյալ։
Այսօր արդեն այդ ուղղությամբ կատարվում են առաջին քայլերը:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը ողջունել է «Մասդար» և «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ» ընկերությունների միջև վերականգնողական էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:
«Շատ ուրախ եմ, որ այսօր ԱՄԷ կարևորագույն գիտաարդյունաբերական կենտրոններից մեկը՝ Masdar-ը , Հայաստանում փաստաթուղթ ստորագրեց, որով ծրագրում են խոշոր ներդրում կատարել վերականգնվող էներգետիկայի ոլորտում,-  նշել է Հանրապետության նախագահը: -Սա հետաքրքիր ծրագիր է, որի վրա կարող ենք կառուցել ավելին՝ հայկական և էմիրաթական կողմերի հետ միասին ներգրավելով նաև ուրիշների՝ Եվրոպայից, Արևելքից կամ Հարավից:
Կարծում եմ, մեր այցելությունը ԱՄԷ իր արդյունքն է տալիս և սա սկիզբն է»:
Նախագահը վստահություն է հայտնել, որ նաև այլ ծրագրեր են լինելու, գուցե և ավելի մեծ, քանի որ ոլորտները, որոնց վերաբերյալ ինքն ԱՄԷ ղեկավարություն հետ քննարկումներ է ունեցել և սկզբունքային համաձայնությունների հասել, բավականին ընդգրկուն են՝ սննդի անվտանգությունից մինչև արհեստական բանականություն, անշարժ գույքի զարգացում և այլն:
«Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ ալ Ռամահը Հայաստանի նախագահի այցը ԱՄԷ երկու երկրների համար արդյունավետ գնահատելով՝ ասել է, որ այդ ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները սկսել են իրականություն դառնալ, և փոխըմբռնման հուշագրի ստորագրումն առաջին քայլն էր: Նա վստահություն է հայտնել, որ յուրաքանչյուր փոքր հաջողություն հանգեցնելու է նոր հաջողությունների։ 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

Search