Artsakhpress

Հասարակական

Ծրագրի մասնակիցներն Արցախից ստացած վառ տպավորություններով կկիսվեն ամերիկաբնակների հետ. Արփի Վարդանյան

ԱՀ նախագահը ողջունել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային փորձառության ծրագրի իրականացումը, որի շրջանակներում ամեն տարի ամերիկահայ երիտասարդներ են այցելում Արցախ և Հայաստան:

Ծրագրի մասնակիցներն Արցախից ստացած վառ տպավորություններով կկիսվեն ամերիկաբնակների հետ. Արփի Վարդանյան

Ծրագրի  մասնակիցներն  Արցախից    ստացած  վառ    տպավորություններով  կկիսվեն    ամերիկաբնակների  հետ. Արփի Վարդանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի  հետ     հանդիպումից  հետո  այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է   Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն  Արփի Վարդանյանը:
Նա  նշել է, որ  ուսանողները, ըստ  իրենց մասնագիտության,  ԱՀ-ում  և  ՀՀ-ում  աշխատանքի  են  ընդունվում՝  ձեռք  բերելով  աշխատանքային  փորձ:
Ըստ  Ա.  Վարդանյանի՝   իրենք     նախագահի   հետ  քննարկել  են    նաև  մի  շարք  ծրագրեր, որոնք  իրականացվում  են  Արցախում:
«Այցի  ընթացքում  մենք  եղել  ենք   պատմամշակութային  տարբեր վայրերում, որպեսզի  երիտասարդները մոտիկից  ծանոթանան    հայրենիքի    հետ: Այցի   ընթացքում տարբեր գերատեսչությունների  ղեկավարների   հետ    կազմակերպում  ենք  նաև  հանդիպումներ,   քննարկում  ոլորտին  վերաբերող  հարցեր: Ծրագրի  մասնակիցներն  Արցախից    ստացած  վառ տպավորություններով, հիշողություններով  կկիսվեն    ամերիկաբնակների  հետ և  ցույց  կտան  իրենց  այցելություններից    լուսանկարներ»,-մասնավորապես  ասել  է  Ա. Վարդանյանը:
Ծրագրի  մասնակից  Միշել  Օհանյանն  էլ    ասել է, որ    ինքն  առաջին  անգամ  է  այցելում    Արցախ:
Նա  ուրախ  ու  երջանիկ  է, որ    մարդիկ  Արցխում    ապրում են  անվտանգ:
Մինչ  Արցախ  գալը  Միշելը  լսել  էր ԱՀ-ն մասին, գիտեր  որ   հակամարտող  երկիր  է,  բայց  չգիտեր, որ    այս  հրաշալի  վայրում  ապրում  են  բարի, ժպտերես, աշխատասեր    մարդիկ:   

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

Search