Artsakhpress

Քաղաքական

ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի փորձնակներին

Հուլիսի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի մի խումբ փորձնակների՝ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ։

ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի փորձնակներին

ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի փորձնակներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, ողջունելով հյուրերին, արտաքին գործերի նախարարը նշել է, որ արդեն ավանդական դարձած նման այցելությունները հնարավորություններ են ընձեռում ուսանողներին ոչ միայն Արցախի քաղաքական, կրթական, մշակութային և սոցիալական կյանքի մասին ավելի  հուսալի և ամբողջական պատկերացում կազմել, այլ նաև շփումներ հաստատել Արցախի հասարակական և քաղաքական շրջանակների հետ` հետագա համագործակցության նպատակով:

Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը փորձնակներին է ներկայացրել հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև պատասխանել է Արցախի միջազգային ճանաչմանն ու Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերին:


     

Քաղաքական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վրաստանում հայ վարորդներին հարվածել են, վնասել բեռնատարները, դեսպանատունը մանրամասներ է հաղորդում

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search