Հուլիսի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի մի խումբ փորձնակների՝ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ։
ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի փորձնակներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, ողջունելով հյուրերին, արտաքին գործերի նախարարը նշել է, որ արդեն ավանդական դարձած նման այցելությունները հնարավորություններ են ընձեռում ուսանողներին ոչ միայն Արցախի քաղաքական, կրթական, մշակութային և սոցիալական կյանքի մասին ավելի հուսալի և ամբողջական պատկերացում կազմել, այլ նաև շփումներ հաստատել Արցախի հասարակական և քաղաքական շրջանակների հետ` հետագա համագործակցության նպատակով:
Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը փորձնակներին է ներկայացրել հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև պատասխանել է Արցախի միջազգային ճանաչմանն ու Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերին: