Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանը պատասխանել է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական միջոցներ տրամադրելու արգելքի նախաձեռնությանը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է նախօրեին ԱՄՆ Կոնգրեսում կոնգրեսական Բրեդ Շերմանի հայանպաստ օրենսդրական նախաձեռնության հաստատմանը, որով ԱՄՆ-ին արգելվում է Ադրբեջանին տրամադրել այնպիսի ռազմական միջոցներ, որոնք կարող են օգտագործվել Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից մեկնած քաղաքացիական օդանավերը խոցելու համար:

Ադրբեջանը պատասխանել է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական միջոցներ տրամադրելու արգելքի նախաձեռնությանը

Ադրբեջանը պատասխանել է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական միջոցներ տրամադրելու արգելքի նախաձեռնությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ադրբեջանը մինչ այժմ ԱՄՆ-ից զենք ձեռք չի բերել և ունի այլ երկրներից առաջատար ռազմական տեխնիկա գնելու կարողություն»,- այս մասին, ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ասվում է ՊՆ հայտարարության մեջ:
Պաշտպանության նախարարությունը նշում է, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերն ունեն հակաօդային պաշտպանության տարբեր միջոցներ, որոնք կարող են պաշտպանել երկրի օդային տարածքը և, անհրաժեշտության դեպքում, անմիջապես պատասխան տալ:
«Կոնգրեսական Շերմանը, հավանաբար, պետք է իմանա, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է և այն փաստը, որ երկար տարիներ գործում է ԻԿԱՕ արգելքն այս տարածաշրջանում քաղաքացիական ավիացիայի թռիչքների համար՝ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով», - Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասվում է հայտարարության մեջ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Պուտինի ղեկավարած զորավարժության ժամանակ արտակարգ դեպք է եղել

Հայ մարտիկը 27 վայրկյանում նոկաուտի է ենթարկել ադրբեջանցուն

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Search