Artsakhpress

Քաղաքական

Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները եզակի են. Երևանում նշեցին Ֆրանսիայի ազգային տոնը

Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Եվրոպական միության կազմում, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր միշտ կլինի Հայաստանի, հայ ժողովրդի և նրա անվտանգության կողքին:

Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները եզակի են. Երևանում նշեցին Ֆրանսիայի ազգային տոնը

Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները եզակի են. Երևանում նշեցին Ֆրանսիայի ազգային տոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները եզակի են և բխում են սրտից: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան այգում Հանրապետական գվարդիայի նվագախմբի և Ֆրանսիական բանակի երգչախմբի մենակատար Ժերեմի Դելվերի կատարմամբ երկու երկրների օրհներգերի հնչյունների ներքո նշվեց Ֆրանսիայի ազգային տոնը:
«Այսօր միասին տոնում ենք հեղափոխության տարելիցը, որը 230 տարի առաջ Ֆրանսիայում հիմք դրեց ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին: Այսօր Ֆրանսիայում, Հայաստանում և ողջ աշխարհում ֆրանսիական հեղափոխության ուսմունքներն ավելի քան արդիական են, քանի որ ժողովրդավարությունն ամենուրեք պետք է ամրապնդվի: Առանձնակի ուրախ եմ Հայաստանում Ֆրանսիան ներկայացնել այն ժամանակ, երբ ձեր երկրում աննախադեպ փոփոխություններ են տեղի ունենում, այն ժամանակ, երբ ողջ էներգիան ուղղվում  լավ ապագայի կառուցման համար: Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները եզակի են: Դրանք առաջին հերթին սրտից են բխում: Զգացված եմ Ֆրանսիայի, մեր արժեքների, մեր մշակույթի և մեր լեզվի հանդեպ ձեր սիրո ամենօրյա վկայությունից: Հավաստիացնում եմ, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ԵՄ-ի կազմում, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր միշտ կլինի Հայաստանի, հայ ժողովրդի և նրա անվտանգության կողքին»,- իր խոսքում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Դեսպանի խորին համոզմամբ՝ այսօր Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները նոր փուլ են բացում  երկու երկրների միջև հարաբերությունների համար: Եվ Ֆրանսիան ցանկանում է այս նոր Հայաստանի հետ նույն բարձրության վրա գտնվել, և իրենք ուրախ են նոր հիմքեր դնել հարաբերություններում:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ ժողովրդի, կառավարության և անձամբ իր անունից սրտանց շնորհավորեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի կապակցությամբ։ Նա շեշտեց՝ գաղտնիք չէ, որ Ֆրանսիայի հանդեպ հայերը տածում են առանձնահատուկ զգացմունքներ: Փոխվարչապետն անգնահատելի համարեց բարեկամ Ֆրանսիայի իշխանությունների սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող կենսական հարցերում։ «Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի շարունակական ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Հայ ժողովուրդը շատ բարձր է գնահատում նաև ապրիլի 24-ը ֆրանսիական հանրապետական օրացույցում ներառելը՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այս կապակցությամբ ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտնել հայ ժողովրդի խորին շնորհակալությունը»,- ասաց Գրիգորյանը:
Նա վստահություն հայտնեց, որ բարեկամության դարավոր ավանդույթների վրա հիմնված հայ-ֆրանսիական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու խորանալ։   
          
Հանդիսավոր արարողությանը ներկա էին պատգամավորներ, դեսպաններ, դիվանագետներ, մշակութային գործիչներ: Դեսպանատան հրավերով Հայաստանում հյուրախաղերով գտնվող Հանրապետական գվարդիայի նվագախմբի կատարմամբ հնչեցին երկու երկրների օրհներգերը: Հայաստանի օրհներգը կատարած՝ Ֆրանսիական բանակի երգչախմբի բարիտոն Ժերեմի Դելվերը բոլորին հայտնի է 2018-ի հոկտեմբերին Փարիզի Ինվալիդների պալատում Շառլ Ազնավուրին մատուցվող հարգանքի տուրքի ժամանակ կատարած «Հայկական վալս» երգով:
Դելվերը լրագրողների հետ զրուցում նշեց, որ օրհներգը սովորելու հարցում իրեն շատ է օգնել Արմեն Շմավոնյանը, որը Ֆրանսիայում երաժշտական ոլորտում հայտնի է: Անդրադառնալով «Հայկական վալս»-ին՝ նա նշեց, որ ֆրանսիացի երգչի համար հայերենը իսկապես շատ դժվար էր: Սակայն այդ հարցում կրկին Շմավոնյանն է օգնել:
Հանրապետական գվարդիայի նվագախումբը համերգով հանդես կգա նաև հուլիսի 13-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյանի համերգասրահում» և հուլիսի 14-ին, ժամը 20:00-ին՝ Մասիսի Ֆրանկոֆոնիայի պուրակում:
«Մենք հույս ունենք, որ վաղվա համերգին հանդիսատեսը մեզ կրկին ջերմորեն կընդունի, և վստահ ենք, որ շատ լավ կանցնի: Այսօր արդեն առաջին փորձն արել ենք»,- ասաց Ժերեմի Դելվերը:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search