Artsakhpress

Միջազգային

Ամերիկացի սենատորները կոչ են արել Թրամփին S-400-ների ձեռքբերման համար պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով:

Ամերիկացի սենատորները կոչ են արել Թրամփին S-400-ների ձեռքբերման համար պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Ամերիկացի սենատորները կոչ են արել Թրամփին S-400-ների ձեռքբերման համար պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին ասված է հրապարակված հայտարարության մեջ, հարղորդում է  tert.am-ն:
«Մենք կոչ ենք անում նախագահ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, ինչպես դա պահանջում է «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքը»,- նշված է սենատորների հայտարարության մեջ:
Օրենսդիրները նաև կողմ են արտահայտվել Թուրքիայի դուրս բերմանը F-35 ծրագրին մասնակցող երկրների ցանկից:
Փաստաթուղթը ստորագրել են հանրապետականներ Ջիմ Ինհոֆը, Ջիմ Ռիշը և դեմոկրատներ Ջեկ Ռիդը և Բոբ Մենենդեսը:
Վաշինգտոնը նաև հուսով է, որ երկու երկրների միջև հետագա հարաբերությունները չեն տուժի ներկայիս սառեցման պատճառով, սակայն, ըստ սենատորների, կարգավորում պետք չէ սպասչի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի դադարեցրել շփումները Մոսկվայի հետ:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Անկարան հայտարարել էր S-400 համակարգերի մատակարարման մեկնարկի: Կրեմլը շեշտել էր, որ բոլոր առաքումները համապատասխանում են նախկինում ստորագրված պայմանագրերին:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search