Artsakhpress

Միջազգային

Սալոմե Զուրաբիշվիլին համոզված է, որ ռուս զբոսաշրջիկների հոսքը դեպի Վրաստան շատ արագ կվերականգնվի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համոզված է, որ ռուս զբոսաշրջիկների հոսքը, որը նկատելիորեն կրճատվել է երկու երկրների միջև օդային հաղորդակցության դադարեցումից հետո, շատ արագ կվերականգնվի

Սալոմե Զուրաբիշվիլին համոզված է, որ ռուս զբոսաշրջիկների հոսքը դեպի Վրաստան շատ արագ կվերականգնվի

Սալոմե Զուրաբիշվիլին համոզված է, որ ռուս զբոսաշրջիկների հոսքը դեպի Վրաստան շատ արագ կվերականգնվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է  tert.am-ը:
«Ամեն ինչ պետք չէ լուրջ ընդունել, կա մի հետաքրքիր փաստ, որի վրա մենք, հավանաբար, ուշադրություն չեն դարձնում: Անցյալ տարի Վրաստան է այցելել 1 միլիոն 700 հազար ռուս զբոսաշրջիկ, բայց չէ որ 2008 թվականի պատերազմից շատ ժամանակ չի անցել, Թբիլիսիից ընդամենը 40 կմ հեռավորության վրա բաժանարար գիծ կա, և չնայած դրան՝ Վրաստանում ոչ մի ռուս զբոսաշրջիկի ոչինչ չի պատահել»,- ասել է Զուրաբիշվիլին Deutsche Welle-ին տված հարցազրույցում:
Պետության ղեկավարի խոսքով՝ հակառակը, դատելով Ռուսաստանի բնակչության արձագանքից, ռուսները ցանկանում են, ինչպես նախկինում, գալ Վրաստան: «Եվ վստահ եմ, որ ռուս զբոսաշրջիկների հոսքը կվերսկսվի», - նշել է Զուրաբիշվիլին:
Միաժամանակ, նա ընդգծել է, որ վրացական հյուրընկալությունը բոլորին է վերաբերում, այն ընտրովի չէ: «Մեր երկիրն իսկապես բաց է բոլոր նրանց համար, ովքեր լավ նպատակներ են հետապնդում»,- ասել է Վրաստանի նախագահը:
Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2019 թ. հունվար-հունիսին հանրապետություն այցելած ռուսաստանաբնակ քաղաքացիների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 31,2%-ով՝ կազմելով 691,6 հազար մարդ, այդ թվում՝ հունիսին` 152,2 հազար մարդ (աճը`30.8%):
Սպասվում էր, որ 2019 թ. Վրաստան այցելող զբոսաշրջիկների թվի ռեկորդ կգրանցվի: Մասնավորապես, ենթադրվում էր, որ ամռան ընթացքւմ և մինչև տարեվերջ վրաստան կայցելի ևս մեկ միլիոն ռուս զբոսաշրջիկ:
 

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search