Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորը ռմբակոծել է ահաբեկիչների դիքերն Իրաքյան Քրդստանի սահմանի երկայնքով:
Իրանի իսլամական հեղափոխության պահակազորը ռմբակոծել է ահաբեկիչների դիրքերն Իրաքյան Քրդստանի սահմանի երկայնքով
Ըստ հաղորդագրության՝ գործողության ընթացքում հրթիռներով, անօդաչու թռչող սարքերով եւ Պահակազորի ցամաքային զորքերի հրետանային ստորաբաժանումներով հարվածներ են հասցվել ահաբեկիչների կենտրոններին: Սպանվել եւ վիրավորվել են մեծ թվով ահաբեկիչներ։
Իսլ. հեղափոխության պահակազորն ընդգծել է, որ խստորեն կարձագանքի ցանկացած ոտնձգության՝ երկրի անվտանգության դեմ:
«Սպասվում է, որ Իրաքյան Քրդստանը լրջորեն կվերաբերվի Իրանի նախազգուշացումներին եւ թույլ չի տա ահաբեկիչներին օգտագործել իր տարածքը»,- ասված է հաղորդագրության վերջում։