Artsakhpress

Միջազգային

Fitch-ը Թուրքիայի վարկանիշը նվազեցրել է մինչեւ BB- մակարդակ՝ բացասական կանխատեսմամբ

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Թուրքիայի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը BB մակարդակից նվազեցրել է մինչեւ BB-, վարկանիշի կանխատեսումը բացասական է:

Fitch-ը Թուրքիայի վարկանիշը նվազեցրել է մինչեւ BB- մակարդակ՝ բացասական կանխատեսմամբ

Fitch-ը Թուրքիայի վարկանիշը նվազեցրել է մինչեւ BB- մակարդակ՝ բացասական կանխատեսմամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է News.am-ն՝ վկայակոչելով գործակալության հաղորդագրությունը:
Գործակալությունը վարկանիշի նվազեցման գործոնների թվում նշում է Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ Մուրատ Չեթինքայայի հրաժարականը, Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրությունները եւ ԱՄՆ պատժամիջոցների վտանգը՝ կապված Ռուսական Ս-400 զենթահրթիռային համալիրների մատակարարումների հետ: Դրանից բացի, վարկանիշը եւ բացասական կանխատեսումը արտացոլում են ինֆլյացիայի բարձր մակարդակը, դրամավարկային քաղաքականության խստացումը, ոսկու-արժութային պահուստների ծավալը:
Միաժամանակ, վարկանիշին աջակցություն է ցույց տալիս երկրի խոշոր եւ դիվերսիֆիկացված տնտեսությունը՝ ակտիվորեն զարգացող մասնավոր հատվածով:
Fitch-ը կարող է Թուրքիայի վարկանիշը նվազեցնել, եթե իշխանություններին չհաջողվի տնտեսությունը հավասարակշռել եւ կայունացնել՝ ըստ ինֆլյացիայի ավելի ցածր մակարդակի եւ արտաքին ցնցումների հանդեպ խոցելիության: Դրանից բացի, կորպորատիվ եւ բանկային հատվածում լարվածության մեծացման, երկրում քաղաքական իրադրության վատթարացման եւ ՀՆԱ նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության զգալի մեծացման դեպքում:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search