Artsakhpress

Միջազգային

Թուրքիայում վայրէջք է կատարել C-400 համակարգերի մասեր բերող ռուսական չորրորդ ինքնաթիռը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ C-400 հակահրթիռային զենիթային համակարգերի մասեր բերող ռուսական չորրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել թուրքական Մյուրթեդ ավիաբազայում:

Թուրքիայում վայրէջք է կատարել C-400 համակարգերի մասեր բերող ռուսական չորրորդ ինքնաթիռը

Թուրքիայում վայրէջք է կատարել  C-400 համակարգերի մասեր բերող ռուսական չորրորդ ինքնաթիռը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:«C-400 հակահրթիռային զենիթային համակարգերի մատակարարումն այսօր վերսկսել է: C-400-ի համար մասեր պարունակող չորրորդ ռուսական ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի մերձակա Մյուրթեդ ավիաբազայում»,-այս մասին ասվում է Թուրքիայի ՊՆ թվիթերյան էջում:
C-400 հակահրթիռային զենիթային համակարգերի մատակարարման մասին 2.5 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր էր ստորագրվել 2017 թվականին: Գործարքի մի մասի գումարը Թուրքիան կվճարի ինքնուրույն, մյուս մասը՝ ռուսական վարկի հաշվին:
Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը սկանդալ էր առաջացրել այդ երկրի և Միացյալ Նահանգների միջև: ԱՄՆ-ից պահանջում էին հրաժարվել գործարքից և փոխարենը գնել Patriot համակարգերը:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search