Artsakhpress

Միջազգային

Մեյը խոստովանել է, որ չի կարոտի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Բրիտանացի քաղաքական գործիչ Թերեզա Մեյը խոստովանել է, որ չի կարոտի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը:

Մեյը խոստովանել է, որ չի կարոտի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Մեյը խոստովանել է, որ չի կարոտի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, գրում է The Sun պարբերականը:
Նրա խոսքով՝ Դաունինգ սթրիթում բնակվելու ժամանակ նա իրեն «իր տանը չի զգացել»։
«Գիտեք, ցանկացած պահի ձեզ կարող են զանգահարել և փաստաթղթեր բերել։ Այն, իրոք, ինչ-որ առումով, աշխատավայր է»,- ասել է Մեյը:
Նա ընդգծել է, որ ապագա վարչապետը ստիպված կլինի դիմակայել աշխատանքի բարդություններին։
«Չափից շատ քաղաքական գործիչներ կարծում են, թե վարչապետ լինել նշանակում է մեծ իշխանության տեր լինել։ Իրականում դա երկրին ծառայելու պաշտոն է»,- ընդգծել է Մեյը:
Թերեզա Մեյը հունիսի սկզբին հայտարարել էր Պահպանողական կուսակցության ղեկավար պաշտոնից հրաժարվելու մասին, հետևաբար՝ նաև վարչապետի պաշտոնը լքելու մասին՝ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու՝ Brexit-ի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:
Բրիտանական խորհրդարանը բազմիցս մերժել է Բրյուսելի հետ համաձայնեցված Brexit-ի վերաբերյալ գործարքը, ինչի արդյունքում Եվրամիությունից երկրի դուրս գալու ժամկետը տեղափոխվել է 2019 թվականի հոկտեմբերի 31-ին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Նարեկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան

Հայտնի է դարձել Երևան - Մոսկվա չվերթի ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպի պատճառը

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ինչ վտանգներ ունի տարիքը փոփոխող FaceApp ծրագրի օգտագործումը

Search