Artsakhpress

Միջազգային

Օգտատերերի տվյալների արտահոսքի պատճառով Facebook-ը տուգանվել է 5 մլրդ դոլարով

Ամերիկյան կարգավորողները գաղտնի տվյալների արտահոսքի հետաքննության արդյունքներով հաստատել են Facebook ընկերության նկատմամբ սահմանված 5 մլրդ դոլարի ռեկորդային տուգանքը:

Օգտատերերի տվյալների արտահոսքի պատճառով Facebook-ը տուգանվել է 5 մլրդ դոլարով

 Օգտատերերի տվյալների արտահոսքի պատճառով  Facebook-ը տուգանվել է 5 մլրդ դոլարով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է BBC News-ը: 
Դաշնային առեւտրային հանձնաժողովը մեղադրանքների հետաքննություն էր անցկացնում, որոնց համաձայն՝ Cambridge Analytica քաղաքական քոնսալթինգային գործակալությունը ապօրինի ճանապարհով ստացել է Facebook-ի մինչեւ 87 մլն օգտատերերի տվյալները:
Facebook-ը եւ Դաշնային առեւտրային հանձնաժողովը հեռուստաալիքին հայտարարել էին, որ այս լուրի հետ կապված մեկնաբանելու ոչ մի բան չունեն:
Հանձնաժողովը Facebook-ի գործով հետաքննությունը սկսել էր 2018 թվականի մարտին այն հայտարարություններից հետո, որ Cambridge Analytica գործակալությունը տնօրինել է միլիոնավոր օգտատերերի տվյալները:
Հետաքննության ուշադրության կենտրոնում էր այն, թե ընկերությունն արդյոք խախտել է 2011 թվականի համաձայնագիրը, որի համաձայն՝ օգտատերերին անհրաժեշտ է իրազեկել եւ նրանցից «հստակ արտահայտված համաձայնություն» ստանալ նրանց տվյալների փոխանցման համար:

     

Քաղաքական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վրաստանում հայ վարորդներին հարվածել են, վնասել բեռնատարները, դեսպանատունը մանրամասներ է հաղորդում

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search