Artsakhpress

Հասարակական

Կայացել է ԱՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության 7-րդ համագումարը

Այսօր՝ հուլիսի 13-ին, Ստեփանակերտում կայացել է Արցախի Հանրապետության «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության 7-րդ համագումարը:

Կայացել է ԱՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության 7-րդ համագումարը

Կայացել է ԱՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության 7-րդ համագումարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել «Անհայտ  կորած  ազատամարտիկների  հարազատների  միություն»   ՀԿ  նախագահ  Վերա  Գրիգորյանը: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր տարիների ընթացքում եղել են իրենց կողքին և ցուցաբերել են թե´ նյութական և թե´ բարոյական օգնություն:
«Կազմակերպությունն իր գոյության 25 տարիների ընթացքում հաղթահարելով բազում դժվարություններ ձեռք է բերել որոշակի հաջողություններ: Միությունում հաշվառված են 773 անհայտ կորածներ, որից 250-ն ազատամարտիկներ են: Կազմակերպության անդամների թիվն ավելի քան 3200 է: Մեր միությունը սերտորեն համագործակցել ու համագործակցում է  տարբեր միությունների, հասարակական կազմակերպությունների, կառավարության տարբեր օղակների, ինչպես նաև բարերարների հետ, որոնց օժանդակությամբ էլ միջոցներ է հայթհայթել անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներին աջակցելու համար:Մենք կապված ենք հայոց բանակի հետ և պարբերաբար լինում ենք զորամասերում, հանդես գալիս տարբեր միջոցառումներով:Այցելում ենք նաև անհայտ կորած ազատամարտիկների անապահով ընտանիքներին և հնարավորին չափ նյութական օգնություն ցուցաբերում: Սակայն վերջին շրջանում մեր միությունը հայտնվել է խիստ սուղ ֆինանսական վիճակում, ինչն անկատար է թողել մեր որոշ նախատեսումներ:Մենք մինչև այժմ ուժ  ու եռանդ չենք խնայել լուծելու մեր առջև դրված խնդիրները: Մեր կազմակերպության անվանն ու կանոնադրությանը համապատասխան սատարում ենք միմյանց՝ հուսալով, որ գուցե մի հրաշալի օր տղաները կվերադառնան տուն, և մենք նրանց  կդիմավորենք հագիստ խղճով ու պարզ ճակատով»,- մասնավորապես ասել է նա:
Համագումարի նախագահ, «Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն» ՀԿ աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանն էլ իր ելույթում  ներկայացրել է համագումարի օրակարգը: Նա նաև նշել է, որ իրենց կազմակերպությունն երկար տարիներ համագործակցել է «Անհայտ  կորած  ազատամարտիկների  հարազատների  միություն»   ՀԿ-ի հետ, որի արդյունքում իրականացվել ու շարունակվելու են իրականացվել մի շարք կարևոր աշխատանքներ:
Համագումարին ներկա Ստեփանակերտի N12 դպրոցի տնօրեն Էլմիրա Գաբրիելյանն էլ իր խոսքում մասնավորապես ասել է, որ ինքը հպարտանում է իր երկրի ձեռքբերումներով և  այսօրվա սերնդով, ովքեր ամեն վայրկյան պատրաստակամ են  սրբորեն պահելու անշիրիմ ու անհայտ ճակատագրի տեր քաջ տղաների արյամբ սրբացած հողերի ամեն մի թիզը:
««Որոշում»քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ նախագահ Արթուր Հայրապետյանն էլ իր ելույթում մասնավորապես նշել է, որ «Անհայտ  կորած  ազատամարտիկների  հարազատների  միություն»   ՀԿ-ի կատարած աշխատանքներն անգնահատելի են և բոլորն էլ բարոյապես պարտավոր են  ինչ-որ կերպ սատարել դրանց: Նա հերոսածին մայրերին մաղթել է ուժ և աստվածային հավատ:
Համագումարի ընթացքում ընտրվել են վարչության անդամների և վերստուգիչ հանձնաժողովի  նոր կազմերը:Քվեարկության արդյունքում Վերա Գրիգորյանը կրկին դաձել է «Անհայտ  կորած  ազատամարտիկների  հարազատների  միություն»   ՀԿ-ի նախագահ:
Համագումարի վերջում Վերա Գրիգորյանը մի խումբ անձանց պարգևատրել է մեդալներով և պատվոգրերով՝ «Անհայտ  կորած  ազատամարտիկների  հարազատների  միություն»   ՀԿ-ի  հետ ակտիվ համագործակցության, ջերմ  ուշադրության և աջակցության համար:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search