Artsakhpress

Միջազգային

Իրանում սկսվել է Թեհրանի նախկին քաղաքապետի դեմ դատավարությունը

Շաբաթ Թեհրանում սկսվել է Իրանի մայրաքաղաքի նախկին քաղաքապետ Մոհամմեդ Ալի Նաջաֆիի գործով դատավարությունը, որը խոստովանել է իր կնոջ սպանությունը:

Իրանում սկսվել է Թեհրանի նախկին քաղաքապետի դեմ դատավարությունը

Իրանում սկսվել է Թեհրանի նախկին քաղաքապետի դեմ դատավարությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Tasnim-ը:
Նաջաֆին, որն առաջին անգամ դատարանի առաջ է կանգնել շաբաթ առավոտյան, մեղադրվում է իր կնոջ՝ Միթրա Օսթադին հրացանով սպանելու մեջ:
Կնոջը Թեհրանի իր տանը մահացած էին գտել մայիսի 28-ին: Նա մահացու հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակին:
Մի քանի ժամ անց քաղաքապետը կամավոր ներկայացել էր քրեական ոստիկանություն եւ խոստովանել կատարած սպանությունը:
Նա հայտարարել էր, որ սպանության պատճառը ընտանեկան խնդիրներն էին:
67-ամյա Նաջաֆին Թեհրանի քաղաքապետ էր ընտրվել 2017 թվականի օգոստոսին, սակայն 2018-ի ապրիլին հրաժարական էր ներկայացրել առողջական խնդիրների պատճառով:
Անցյալում Նաջաֆին եղել է նաեւ երկրի կրթության նախարարը եւ բարձրագույն կրթության նախարարը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Նարեկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հայտնի է դարձել Երևան - Մոսկվա չվերթի ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպի պատճառը

Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ինչ վտանգներ ունի տարիքը փոփոխող FaceApp ծրագրի օգտագործումը

Search