Artsakhpress

Սպորտ

Սիմոնա Հալեպը 56 րոպեում ջախջախեց Սերենա Ուիլյամսին և հռչակվեց Ուիմբլդոնի չեմպիոն

Ռումինացի թենիսիստուհի Սիմոնա Հալեպը դարձավ Ուիմբլդոնի չեմպիոն՝ եզրափակչում պարտության մատնելով ամերիկացի Սերենա Ուիլյամսին:

Սիմոնա Հալեպը 56 րոպեում ջախջախեց Սերենա Ուիլյամսին և հռչակվեց Ուիմբլդոնի չեմպիոն

Սիմոնա Հալեպը 56 րոպեում ջախջախեց Սերենա Ուիլյամսին և հռչակվեց Ուիմբլդոնի չեմպիոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱշխարհի 7-րդ ռակետը 6-2, 6-2 հաշվով պարտության մատնեց Ուիմբլդոնի 7-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսին: Առաջին սեթում Հալեպը 4:0 հաշվով առաջ էր ընկել մրցակցից և մինչև սեթի ավարտը վստահ պահեց իր առավելությունը, գրում է Armsport.am-ը :
Երկրորդ սեթում Սերենան մի փոքր մտավ խաղի մեջ, սակայն ռումինուհին հաղթեց անսխալ գործողությունների հաշվին:
Հալեպը խաղի ընթացքում ձևակերպեց 1 էյս, թույլ չտվեց կրկնակի սխալներ և կատարեց 4 բրեյք-փոինթ: 37-ամյա Սերենան թույլ տվեց մեկ կրկնակի սխալ և չձևակերպեց ոչ մի բրեյք-փոինթ: Թենիսիստուհիները ընդհանուր դիմակայությունների հաշիվը դարձավ 9-2՝ հօգուտ ամերիկուհու:
Այս տիտղոսը Հալեպի համար երկրորդն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, որը բերեց նրան մրցանակային 2,250,000 ֆունտ ստերլինգ և 2000 վարկանիշային միավոր:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search