ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 1,2 միլիոն դոլար է հատկացրել Անկախության օրվա կապակցությամբ, որը Միացյալ Նահանգները նշում է հուլիսի 4-ին։
Պենտագոնը 1,2 միլիոն դոլար է ծախսել Անկախության տոնի առթիվ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է CBS-ն՝ հղում անելով Պենտագոնին:
Նշվում է, որ դա ամբողջական գումարը չի, այլ այն հիմնականում ներառում է, մասնավորապես, օդային շքերթի ծախսերն ու ռազմական տեխնիկայի տեղափոխումը Վաշինգտոն:
Այս տարի ԱՄՆ մայրաքաղաքում առաջին անգամ մոտ 30 տարի անց անցկացվեց զորահանդես, որը նվիրված էր տոնին: