Artsakhpress

Միջազգային

Գերմանիայում պատմել են Թուրքիայի համար «հետ վերադարձի անհնարինության մասին» Ս-400 ձեռքբերելու պատճառով

Գերմանական Welt պարբերականի լրագրողները հայտարարել են, որ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի ձեռքբերումը կհանգեցնի նրան, որ Անկարան կլքի արեւմտյան դաշնակիցների շարքերը:

Գերմանիայում պատմել են Թուրքիայի համար «հետ վերադարձի անհնարինության մասին» Ս-400 ձեռքբերելու պատճառով

Գերմանիայում պատմել են Թուրքիայի համար «հետ վերադարձի անհնարինության մասին» Ս-400 ձեռքբերելու պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փորձագետները հիշեցնում են, որ գործարքը կայացել է՝ չնայած ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ երկրների կոշտ քննադատության: Ընդ որում՝ Անկարան չի խախտել գործարքը, քանի որ դիտարկում է Ռուսաստանին որպես դաշնակից Մերձավոր Արեւելքում, փոխանցում է news.am-ը:
Բացի այդ, Ս-400 համակարգերի ձեռքբերումը կարող էր նշանակել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցանկանում էր պաշտպանվել ԱՄՆ-ից:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Անկարան հայտարարել էր Ս-400 համակարգերը Թուրքիա մատակարարելու մեկնարկի մասին: Կրեմլում ընդգծել էին, որ մատակարարումն ընթանում է ավելի վաղ ստորագրված պայմանագրերի բոլոր դրույթների համաձայն: Ի պատասխան՝ ԱՄՆ-ը կարող է կիրառել պատժամիջոցներ Անկարայի դեմ: Ակնկալվում է, որ այդ մասին ԱՄՆ-ը կարող է հայտարարել արդեն հաջորդ շաբաթ:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search