«Կովկաս» համույթի երեխաներն ավելի համախմբված ու լավ են սկսել պարել, երբ ադրբեջանցիները փորձել են նրանց ելույթը տապալել։
Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում
պահվածքն ավելի է ոգևորել երեխաներին, որոնք հուզված ու միահամուռ ավելի գեղեցիկ են ներկայացրել մեր երկիրը։ Դրանից հետո ոստիկանություն են կանչել, ակտիվիստների մի մասը բերման է ենթարկվել, մնացածը` փախուստի են դիմել։
«Երեխաները ապահով են։ Ոստիկանությունն ուղեկցեց մասնակիցներին։ Միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է մեր արևելյան հարեւանների ագրեսիվ պահվածը, որոնք ամեն ինչ փորձում են քաղաքականացնել՝ հաշվի չառնելով երեխաներին և արվեստի բարձրագույն արժեքները։ Ապրենք հայերս և «Կովկաս» պարային համույթը։ Քոչարին հայկական պար է»,–գրել է Պողոսյանը։
Նա նաև հավելել է, որ համույթի ղեկավար Արմեն Հակոբյանի հպարտ ու խիզախ պահվածքը հիացմունք է առաջացրել փառատոնի մյուս մասնակիցների մոտ։
Հիշեցնենք, որ 2017թ.–ի դեկտեմբերի 6-ին Հարավային Կորեայում ընթացող ՅՈւՆԵՍԿՕ-ի Ոչ-նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 12-րդ նստաշրջանում որոշում է կայացվել Հայաստանի ներկայացրած «Քոչարի, ավանդական խմբապար» ("Kochari, traditional group dance") հայտն ընդգրկել Մարդկության ոչ-նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում, փոխանցում է Armeniasputnik.am-ը:
Իսկ 2018–ի նոյեմբերին Մավրիկիոսում Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 13-րդ նստաշրջանի ժամանակ Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում է ընդգրկվել Ադրբեջանի կողմից ներկայացված «Yalli (Kochari, Tenzere) traditional dances of Nakhichevan» հայտը