Artsakhpress

Քաղաքական

Փոխօգնության միջոցով փորձելու ենք խուսափել ընտրական գործընթացները ստվերող երևույթներից. Վլադիմիր Վարդանյան

Հայաստանյան փորձը վկայում է այն մասին, որ ոչ միայն կարևոր է կատարյալ ընտրական օրենսգիրք ունենալը, այլ նաև ընտրական գործընթացներն այնպիսի եղանակով կազմակերպելը, որը վստահություն կներշնչի հասարակությանը՝ իր ընտրությունը կատարելու հարցում:

Փոխօգնության միջոցով փորձելու ենք խուսափել ընտրական գործընթացները ստվերող երևույթներից. Վլադիմիր Վարդանյան

Փոխօգնության միջոցով փորձելու ենք խուսափել ընտրական գործընթացները ստվերող երևույթներից. Վլադիմիր Վարդանյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովում կայացած ԱՀ ԱԺ և ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստից հետո հանձնաժողովների նախագահների և լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Նա նշել է, որ ինքը չափազանց կարևոր է համարում մասնագիտական միջհանձնաժողովային քննարկումները, երբ գործ ունեն իրավական գործընթացի հետ: «Ընտրական օրենսգրքի ընդունումը կարևորագույն գրավականներից մեկն է Արցախում ժողովրդավարության ամրապնդման գործում: Համատեղ նիստի ընթացքում քննարկել ենք ընտրական օրենսգրքի հայեցակարգային և տեխնիկական հիմնահարցերին առնչվող մի շարք խնդիրներ: Քննարկման երկու ձևաչափ էինք ընտրել՝ բաց՝ լրագրողների և հանրության մասնակցությամբ, որի շրջանակներում անդրադարձել ենք այն հիմնական հարցերին, որոնք հետաքրքրություն էին ներկայացնում հանձնաժոողովների տեսանկյաունից, այնուհետև փակ՝ տեխնիկական բոլոր տեսակի հարցերը քննարկելու համար: Բարձր եմ գնահատում ծավալված քննարկումը, որը չի ավարտվում նիստով, և մենք նախատեսում ենք շատ արագ արձագանքել ու մեր մոտեցումները ներկայացնել ԱՀ Ազգային ժողով՝ ընտրական օրենսգրքի առաջինից երկրորդ ընթերցման միջև ընկած ժամանակահատվածում: Մենք որևիցե եղանակով չենք փորձելու միջամտնել ԱՀ ներքին գործերին, պարզապես մեր փորձագիտական կարծիքն ենք ներկայացնելու պետաիրավական հարցերի հանձնաժողովներին և փորձելու ենք շտկել այն բոլոր թերություններն ու բացթողումները, որոնք առակա են ընտրական օրենսգրքում: Ընտրական օրենսգրքի փոփոխությունը միակ գրավականը չէ նորմալ ընտրություններ կազմակերպելու համար, և անհրաժեշտ է նաև անդրադառնալ այլ իրավական ակտերի, որոնք կարող են իրենց նպաստը բերել ընտրական գործընթացի կազմակերպման և բարեհաջող անցկացման համար: Շատ կարևոր է, որ Հայաստանն ու Արցախը փոխադարձ օգնության միջոցով խուսափեն ընտրական գործընթացին առնչվող այն բոլոր խոչընդոտներից, որոնք կարող են ստվերել ընտրական գործընթացները: Նախատեսում ենք մեր հանդիպումներն անցկացնել պարբերականության սկզբունքով և մեր հաջորդ համատեղ միջհանձնաժողովային նիստը կայացնել Երևանում»,-մասնավորապես ասել է Վ. Վարդանյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search