Artsakhpress

Միջազգային

Ֆրանսիայում կառուցել են 10.2 մլրդ դոլար արժողությամբ նոր ատոմային սուզանավ

Շերբուրում տեղի է ունեցել Suffren ատոմային սուզանավերի առաջին ցուցադրության արարողությունը:

Ֆրանսիայում կառուցել են 10.2 մլրդ դոլար արժողությամբ նոր ատոմային սուզանավ

Ֆրանսիայում կառուցել են 10.2 մլրդ դոլար արժողությամբ նոր ատոմային սուզանավ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Gazeta –ն՝ հղում կատարելով The Drive-ին:
Արարողությանը ներկա էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ երկրի ռազմաօդային ուժերի հրամանատար Քրիստոֆ Պրազաքը:
Նշվում է, որ Ֆրանսիայի նավատորմում սուզանավը կփոխարինի Rubis տեսակի սուզանավերին, որոնք չէին արդարացրել սպասումները: Ընդհանուր առմամբ կառուցվել է վեց նոր սուզանավ:
Դրանց գլխավոր առանձնահատկությունը քիչ նկատելիլինելն է: Ի տարբերություն Rubis սուզանավերի՝ նոր նավերը գրեթե անաղմուկ են: Ծրագրի տնօրեն Վինսենտ Մարթինոթ Լագարդը հայտարարել է, որ սուզանավի արձակած ձայնն ավելի ցածր է, քան ծովախեցգետնի ձայնը:
Բացի այդ, ինժեներները կիրառել են նորվեգական տեխնոլոգիաներ եւ տվել սուզանավին X-աձեւ պոչաթեւեր:
Նոր դասի սուզանավերը ստեղծելու համար ծախսվել է ռեկորդային քիչ գումար՝ 10.2 մլրդ դոլար:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search