Artsakhpress

Հասարակական

Հուլիսի 16-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

«Արցախպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Հուլիսի 16-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

Հուլիսի 16-ին սպասվող իրադարձությունները. Անոնս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ժամը 10:00-ին Հադրութի շրջանի Տող գյուղի հարակից տարածքում գտնվող «Ջրաշխարհ» հանգստի գոտում կշարունակվի «Ազատ հայրենիք» կուսակցության նախաձեռնությամբ կազմակերպած «Հայրենիք» երիտասարդական ամառային քաղաքական դպրոց-ճամբարը, որի ընթացքում մասնակիցների համար կազմակերպվում են հայրենաճանաչողական արշավներ և հանդիպումներ տարբեր ոլորտների պատասխանատուների հետ:
Ժամը 10:00-ին Շուշիում կշարունակվի «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվող «Հայորդիներ» երիտասարդական 9-րդ բանակումը: Ճամբարը նպատակ ունի խթանելու երիտասարդության շրջանում հայրենաճանաչողությունը, նպաստելու Հայաստանում և Արցախում ապրող երիտասարդների միջև համագործակցության հաստատմանը: Բանակումը կրելու է վրանային բնույթ և ընթանալու է 3 հոսքով:
 
Ժամը 12:00-ին Արցախի պետական համալսարանի հոգեբանական կենտրոնում կհյուրընկալվի պրակտիկ հոգեբան Անի Աբրահամյանը, ով հանդես կգա «Պատասխանատվություն» թեմայով դասախոսությամբ: Մուտքն ազատ է դասախոսների, ուսանողների, դպրոցների մասնագետների և հոգեբանությամբ հետաքրքրվող անձանց համար:
Այս և այլ թեմաների մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել artsakhpress.am կայքում: Հետևեք մեզ նաև թվիթերումֆեյսբուքումինստագրամում և յութուբի ալիքում:
 
«Արցախպրես» լրատվական գործակալությունն ամեն օր ներկայացնում է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների անոնսը: Շահագրգիռ անձանց հրավիրում ենք համագործակցության: Միջոցառումների մասին տեղեկատվություն կարող եք փոխանցել մեր էլեկտրոնային հասցեի (info@artsakhpress.am) կամ ֆեյսբուքյան էջի միջոցով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

Բախվել են «ԳԱԶ-53»-ն ու «Hyundai Sonata»-ն. վերջինս ամբողջությամբ այրվել է. կան վիրավորները (ֆոտո)

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ

Search