Artsakhpress

Մշակույթ

«Գառնի»-ում թևածում էր Կոմիտասի և Թումանյանի շունչը. անցկացվեց հոբելյանական համերգ

Հայաստանի երեք առաջատար երաժշտախմբեր «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում հանդես եկան Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին նվիրված համերգով:

«Գառնի»-ում թևածում էր Կոմիտասի և Թումանյանի շունչը. անցկացվեց հոբելյանական համերգ

«Գառնի»-ում թևածում էր Կոմիտասի և Թումանյանի շունչը. անցկացվեց հոբելյանական համերգ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հուլիսի 14-ին Կամերայիներաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացված երեկոյին մասնակցեցին Հայաստանի պետական կամերայիննվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ահանՄարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը(գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), «Հովեր»պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան):
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ համերգը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասը նվիրված էր Կոմիտասին, այդ հատվածում երաժշտախմբերը ղեկավարում էր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը, երկրորդ մասը նվիրված էր Թումանյանին, այն ղեկավարեց դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:
Համերգի մեկնարկն ազդարարվեց Կոմիտասի ձայնով, այնուհետև հնչեցինկոմիտասյան խմբերգային գոհարներ, հայ ժամանակակից կոմպոզիտորներիստեղծագործություններ և մշակումներ՝ կամերային նվագախմբի համար,Կոմիտասի ինչպես սիրված, այնպես էլ լայն հանրությանը անհայտստեղծագործություններ: Ներկայացվեցին Հովհաննես Թումանյանի գրվածքներիհիման վրա հայ կոմպոզիտորների կողմից տարբեր տարիներին գրված մեներգեր,ռոմանսներ, խմբերգեր, հատվածներ «Անուշ» օպերայից և այլստեղծագործություններ: «Գառնի»-ի տարածքում տեղակայված էին մեծ էկրաններ, որոնցով ունկնդիրը ոչ միայն հետևում էր համերգին, այլև Կոմիտասին և Թումանյանին առնչվող ինքնատիպ տեսաշար էր տեսնում, որում ներկայացված նյութերի մեծ մասը հանրությանը ներկայացվում էր առաջին անգամ: Երաշտախմբերի ելույթներն ամբողջացնում էին ինքնատիպ լուսային էֆեկտները:
Երկու ժամ տևողությամբ մեծամասշտաբ երեկոյի ընթացքում որպես մենակատարներ հանդես եկան Վահան Մարտիրոսյանը (դաշնամուր), ՆիկոլայՄադոյանը (ջութակ), Արտակ Ասատրյանը(դուդուկ), Ամալյա Թորոսյանը(սոպրանո), Արամո Մամիկոնյանը (տենոր)Ակսել Դավեյանը (բարիտոն), ԱրամոՄամիկոնյանը (տենոր), Ամալյա Թորոսյանը (սոպրանո)Նարինե Ոսկանյանը(սոպրանո)Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Վրեժ Ղարիբյանը (տենոր),Հովհաննես Գրիգորյանը (բարիտոն)Մավր Մկրտչյանը (բարիտոն):  
«Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երաժշտախմբերը մեծ պատասխանատվությամբ են պատրաստվել այս համերգային երեկոյին: Իրականացվել է ծավալուն կազմակերպչական աշխատանք՝ հավուր պատշաճի կազմակերպելու Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին նվիրված այս մեծամասշտաբ համերգը: Վստահ ենք՝ համերգային երեկոն դուր եկավ մեր ունկնդրին, և մեր ունկնդիրն այն դեռ երկար կհիշի: Այս համերգըԿոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին նվիրված տարվա ամենամեծ ծրագրերից էր»,-ասաց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search