Artsakhpress

ԵՄ-ն համերաշխ Է Կիպրոսի հետ Թուրքիայի հորատանավի հետ ստեղծված իրադրությունում

Եվրամիությունը (ԵՄ) համերաշխ Է Նիկոսիայի հետ Կիպրոսի ափամերձ ծանծաղուտում թուրքական հորատանավի գործողությունների շուրջն ստեղծված իրադրությունում:

ԵՄ-ն համերաշխ Է Կիպրոսի հետ Թուրքիայի հորատանավի հետ ստեղծված իրադրությունում

ԵՄ-ն համերաշխ Է Կիպրոսի հետ Թուրքիայի հորատանավի հետ ստեղծված իրադրությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍՀուլիսի 15-ին այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտարարել Է Գերմանիայի ԱԳ նախարարությունում Եվրոպայի գործերի պետնախարար Միխայել Ռոտը ԵՄ-ի երկրների արտաքին գործերի նախարարների նիստից առաջ:
«Թուրքիայի սադրանքը մեր բոլորի կողմից անընդունելի Է: Մենք այստեղ գտնվում են Կիպրոսի կողմում»,- ասել Է նա: «Մենք գտանք համապատասխան հավասարակշռող մարտավարություն, որը մեզ թույլ Է տալիս բաց պահել բոլոր տարբերակներն, անշուշտ, նաեւ պատժամիջոցները»,- նշել Է Ռոտը: Նրա խոսքով՝ «հարկ եղած ժամանակ» ԵՄ-ն պետք Է դա քննարկի: Ես կարող եմ սոսկ հուսալ, որ այժմ շատ հակամարտությունների եւ ճգնաժամերի չի ավելնա եւս մեկը»,- նշել Է պետխարարը: «Կարեւոր Է, որ մենք մեկ անգամ եւս հասկանալ տանք, որ (արդյունահանման իրավունքների) այդ բոլոր հարցերն անհրաժեշտ Է վերջնականապես պարզել ՄԱԿ-ի հովանու ներքո»,- ասել Է Ռոտը: «Մեր նատակն Է մնում ամբողջ Կիպրոսի խաղաղ միավորումը»,- եզրափակել Է նա: Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու ափամերձ ծանծաղուտում գտնվել են բնական գազի մեծ հանքավայրեր: 2011 թվականին ԱՄՆ-ի Noble Energy ընկերությունը հայտնաբերել Է, մասնավորապես, «Աֆրոդիտե» հանքավայրը, որի պաշարները գնահատվում են մոտավորապես 140 միլիարդ խորանարդ մետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում 2-ամյա երեխա է թունավորվել

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ

Search