Artsakhpress

Քաղաքական

Թուրքիայի ՍԴ-ն հրապարակել է Հայ-թուրքական բարեկամության հուշարձանի ապամոնտաժման վերաբերյալ վճիռը

Թուրքիայի Սահմանադրական դատարանը հրապարակել է 2011 թ. Հայաստանի հետ բարեկամության եւ հաշտության հուշարձանի ապամոնտաժման վերաբերյալ վճիռը: Հուշարձանի ճարտարապետ Մեհմեթ Աքսոյի կողմից ՍԴ ներկայացված հայցի շրջանակում վճռվել է, որ ապամոնտաժումը խոսքի և արվեստի ազատությունների խախտում է:

Թուրքիայի ՍԴ-ն հրապարակել է Հայ-թուրքական բարեկամության հուշարձանի ապամոնտաժման վերաբերյալ վճիռը

Թուրքիայի ՍԴ-ն հրապարակել է Հայ-թուրքական բարեկամության հուշարձանի ապամոնտաժման վերաբերյալ վճիռը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՀուշարձանը կառուցումը սկսվել էր 2006 թ. Կարսի բերդին հարակից բլրին: 2011 թ., երբ այդ ժամանակվա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սարիղամիշի ճակատամարտի տարելիցի կապակցությամբ այցելել էր Կարս, հուշարձանն անվանել էր «հրեշավոր» և պահանջել քանդել այն:
Կարսի դատարանը որոշել էր ժամանակավորապես դադարեցնել ապամոնտաժումը, սակայն շրջանային դատարանը չեղարկել էր այդ որոշումը, իսկ Կարսի քաղաքապետարանը, որն այդ ժամանակ կառավարվում էր իշխող ԱԶԿ-ի կողմից, վաճառքի էր հանել հուշարձանը. akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է Cumhuriyet.com.tr կայքը:
272 հազար թուրքական լիրայով այն գնած կազմակերպությունը ոչ պատահականորեն 2011 թ. ապրիլի 24-ին սկսում է հուշարձանի ապամոնտաժումը: 2014 թ. «Անատոլիայի Միքելանջելո» անունը ստացած Աքսոյը դիմում է ՍԴ: Միայն  5 տարի անց` 2019 թ. հուլիսի 11-ին, ՍԴ-ն հրապարակեց վճիռ, որում նշում է, որ ապամոնտաժումը խոսքի և արվեստի ազատության խախտում է, նաև պարտավորեցնում է պետությանը` Աքսոյին վճարել փոխհատուցում: Որոշումն ընդունվել է 6 դեմ, 8 կողմ ձայներով:
Բացի այդ` Աքսոյը, իր հուշարձանին «հրեշավոր» անվանելու հիմքով, 2015 թ. դատական հայց էր ներկայացրել Էրդողանի դեմ, որի արդյունքում դատարանը Էրդողանին պարտավորեցրել է վճարել 10.000 լիրա:
Հայաստանի սահմանից 40 կմ հեռու գտնվող Մարդկության հուշարձանը, որի նախնական անունը եղել էր Հայաստանի հետ բարեկամության եւ հաշտության հուշարձան, վերջնականապես կառուցվել էր 2009 թ.` Ցյուրիխում կնքված հայ-թուրքական արձանագրությունների պատվին:
Աքսոյը հայտարարել էր, որ, եթե այդ հուշարձանը քանդվի, ապա թուրքերը «Թալիբան»-ից ոչնչով չեն տարբերվի:
Թուրքական «Անադոլու քյուլթյուր» կազմակերպությունը, որի նախագահը` Օսման Քավալան, այժմ ձերբակալված է, ֆիլմ էր ստեղծել «Հրեշ» անունով, որում ներկայացնում էր հուշարձանի քրոնիկոնը:

     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search