Artsakhpress

Հասարակական

Արարատը` Հայաստան հեշթեգով. թուրքերին զայրացրել է National Geographic-ի գրառումը

National Geographic ամսագիրը Արարատ լեռան հերթական լուսանկար է հրապարակել։ Ամառվա տապին Instagram–ի բաժանորդներին ամսագիրը ցույց է տվել լեռան ձմեռային լուսանկարները` ձյան մեջ և մոխրագույն երկնքի տակ։

Արարատը` Հայաստան հեշթեգով. թուրքերին զայրացրել է National Geographic-ի գրառումը

Արարատը` Հայաստան հեշթեգով. թուրքերին զայրացրել է National Geographic-ի գրառումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արարատը հանգած հրաբուխ է Թուրքիայի արևելքում։ Սա երկրի ամենաբարձր կետն է։ Գիտնականները այն կարծիքին էին, որ պարտադիր չէ, որ բիբլիական Արարատ լեռը համընկնի այսօրվա Արարատի հետ։ Սակայն XI դարից քրիստոնեական աշխարհն այն կարծիքին է հանգել, որ Նոյան տապանը հենց այստեղ է հանգրվանել»,- լուսանկարին կից գրել են հեղինակները, գրում է akunq.net-ը:

Վերջում` հեշթեգերում, ամսագրի խմբագիրները կարևոր «հիշեցում» են արել` առաջին թեգում գրելով #armenia։
Իհարկե, զայրացած օգտատերերի մեկնաբանությունները սպասեցնել չտվեցին, նրանց, հեշթեգից բացի, զայրացրել էր այն, որ լեռը նշվել էր Արարատ, այլ ոչ թե դրա թուրքական անվանմամբ` Աղրի։
Սակայն որևէ սադրանք այստեղ, ինչպես կարծում են ոմանք, չկա։ Ինչպես զայրացած քաղաքացիների համար պարզաբանեց օգտատերերից մեկը, ամեն ինչ ճիշտ է, քանի որ լուսանկարն արվել է Հայաստանի կողմից։
«Կարծես թե, ոմանք տրամաբանությունը չեն ըմբռնում։ Նախ` աշխարհի բոլոր լեզուներով, թուրքականից բացի, լեռան անվանումը հնչում է որպես Արարատ, այլ ոչ թե Աղրի։ Անգլերեն այն նույնպես Արարատ անվանումն ունի։ Այնպես որ ավելի լավ է դադարենք այստեղ «աղրի-մաղրի» գրելը, եթե միայն դուք թուրքերեն չեք գրում։ Իսկ երկրորդ` կրկնեմ, կոնկրետ այս լուսանկարը Հայաստանի կողմից է արված, ինչն էլ բացատրում է հեշթեգը»,- գրել է Armenian.nobility-ն։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ

Search