Artsakhpress

Միջազգային

S-400-ը Թուրքիայում ամբողջովին տեղակայված կլինի մինչև 2020-ի ապրիլ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ռուսական S-400 (C-400) հակահրթիռային պաշտպանության համակարգը իր երկրում ամբողջովին տեղակայված կլինի մինչև 2020 թվականի ապրիլ:

S-400-ը Թուրքիայում ամբողջովին տեղակայված կլինի մինչև 2020-ի ապրիլ

S-400-ը Թուրքիայում ամբողջովին տեղակայված կլինի մինչև 2020-ի ապրիլ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԹուրքիայի կողմից ռուսական համակարգի ձեռքբերումը լարվածություն է առաջացրել ՆԱՏՕ-ի դաշնակիցների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների հետ։ Պաշտոնական Վաշինգտոնը նախազգուշացրել է Անկարային, որ պատժամիջոցներ կկիրառի, գրում է azatutyun.am լրատվական կայքը:
Երեկ՝ 2016 թվականի պետական հեղաշրջման փորձի երրորդ տարելիցին, Էրդողանն ասել է, որ S-400-ի մասերը տեղափոխող ութ ռուսական ինքնաթիռներ արդեն հասել են Թուրքիա, իսկ մյուսներն էլ ճանապարհին են։
ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ բացի ռուսական սպառազինության ձեռքբերման հետ կապված իրավական խնդիրներից, Թուրքիան կարող է նաև դուրս մնալ F-35 կործանիչների ծրագրին իր մասնակցությունից։
Կիրակի օրը Էրդողանն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լիազորված է չեղարկելու Միացյալ Նահանգների հավանական պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ և գտնելու խնդիրը լուծելու փոխադարձաբար ընդունելի տարբերակ։

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում 2-ամյա երեխա է թունավորվել

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ

Search